KARL MIKULI (Karol Pstikyan) / ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երաժիշտ
Բնակավայրը` Ուկրաինա
Հղումներ` en.wikipedia.org
imslp.org

Դաշնակահար, կոմպոզիտոր, դերիժոր-խմբավար, մանկավարժ:

Ծնվ. 20.10.1819թ., ք. Չերնովցի, (ներկայիս Ուկրաինայի տարածքում):
Մահ. 21.05.1897թ.: Թաղված է Լվովի հայկական եկեղեցու բակում:

1844 - 1847թթ. ուսանել է Փարիզում` հանրահայտ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մոտ, ավելի ուշ դառնալով մեծանուն կոմպոզիտորի դասավանդման գծով օգնականը:

Առավելապես հայտնի է որպես Ֆ. Շոպենի աշխատանքների խմբագիր:
1879թ-ից "Դովեր Փաբլիքեյշնզ" հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել Շոպենի խմբագրված ստեղծագործությունները դաշնամուրի համար, որոնցով ուսանում են առ այսօր:
Ինչպես նշված է գրքի նախաբանում, խմբագրի նպատակն է եղել առավել հուսալի հրատարակումներ ապահովելը: Այդ նպատակով նա օգտվել է տարբեր հավաստի աղբյուրներից, որոնց մեծ մասը Միկուլին է տարամադրել անձամբ Ֆրեդերիկ Շոպենը(հիմնականում ձեռագիր):

Միկուլինի խմբագրությամբ Շոպենի ստեղծագործությունների այս ժողովածուն ԱՌԱՋԻՆ անգամ լույս է տեսել Ամերիկայում` 1895թ-ին:

Շոպենի կենսագիրների կողմից համարվում է ամանահաճաղ հղվով` հավաստի աղբյուրը:

1888թ. հիմնադրել է իր սեփական երաժշտական դպրոցը` Լվով քաղաքում:

Նրա աշակերտների թվում են եղել Մորիզ Ռոզենթալը, Ռաուլ Կոզալսկին, Ալեքսանդր Միչալովսկին, Յարոսլավ Զեյլինսկին, Կորնելիա Պարնասը, Ստանիսլավ Նեվեդոմսկին(Լեհաստանի հայտնի կոմպոզիտորներից), Մեչիսլավ Սոլթիսը(որն ավելի ուշ ստացել է պրոֆեսորի աստճան և տնօրինել Լվովի կոնսերվատորիան) և այլոք:

ԱՌԱՋԻՆՆ է հրատարակել մեծ կոմպոզիտորի երգացանկը Լեհաստանում, եղել նրա արվեստի քարոզիչը Լեհաստանի ողջ տարածքում:

Լվով քաղաքում հիմնադրել է Գալիցենյան երաժշտական Միությունը:

Անձնական ջանքերով հիմնադրել է Լվովի կոնսերվատորիան:



Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում և Ռումինիայում:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Prelude et presto agitato, Op. 1
Two Polonaises, Op. 8
Six pièces pour piano, Op. 9; published by Spina (Vienna)
Serenade for Clarinet and Piano, Op. 22 (Romanian: Serenadă pentru clarinet și pian, Op. 22)
Variantes harmoniques sur la gamme d'Ut majeure pour piano à 4 mains, Op. 23; published by Kistner (Leipzig)
Pieces pour piano, Op. 24
Paraphrase sur un ancien chant de Noël polonais pour 4 voix avec instruments á cordes et orgue, Op. 31
Two spiritual songs for male choir and Soli, Op. 32
Veni creator for mixed choir and organ, Op. 33
Scherzino for Three Violins
Die Reue for baritone and string orchestra
43 Airs nationaux roumains for orchestra, also arr. piano.

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐ, ԿՈՉՈՒՄՆԵՐ
Նյութեր չկան:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Chopin as Pianist and Teacher

ՀԱՎԵԼՅԱԼ.
Музыкальный словарь Гроува (5-е изд., 1954)
Th. Antonicek Mikuli Karl von // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 6, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1975, ISBN 3-7001-0128-7, стр. 288.
Raoul Koczalski Frederic Chopin. Betrachtungen, Skizzen, Analysen, Köln-Bayenthal, 1936 (Enthält einen Bericht über den Lehrer des Autors Karol Mikuli)
Mircea Bejinariu Carol Miculi. Leben und Aktivität (рум. Carol Miculi. Viața și activitatea). Cluj, Ed. Casa Cărții, 1998. ISBN 973-9404-22-7.
Hellmut Federhofer Der Chopinschüler Carl Mikuli in Rom und Graz. Edition Peters, Frankfurt, 1966
Alexandre Siranossian L'aventure arménienne du piano. Lyon, 1983

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3931
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=13204912654747833_450px-Lwow-Lyczakow-Karol_Mikuli_(2007).JPG

    Գերեզմանը

    ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան)
  • ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան)

    /image/?type=album&prefix=album&img_id=132049324721208967_KarolMikulis_commemorative_plaque.jpg

    Կարլ Միկուլի հուշատախտակը

    ԿԱՐԼ ՄԻԿՈՒԼԻ (Կարոլ Պստիկյան)

© "5165m" studio
top
top
font
color
bott