ԿԱՏՐԱՆԻԴԵ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Թագուհի
Բնակավայրը` Հայաստան

Կատրանիդեն Սյունյաց Վասակ Առաջին թագավորի դուստրն էր, որի հետ ամուսնանում է Հայոց Գագիկ Առաջին թագավորը:
Գագիկ Առաջինը թագավորել է երեք տասնյակ տարիներից ավելի 989 թվականից մինչև 1020 թվականը: Այդ տարիներին մայրաքաղաք Անին կառուցապատվել է նաև եկեղեցական կառույցներով: 1001 թվականին ավարտվում է Անի մայրաքաղաքի Մայր տաճարի կառուցումը: Սա կառուցվել է թագուհի Կատրանիդեի հովանավորությամբ: Անիի ճարտարապետական հիանալի կառույցները հայոց Գագիկ Առաջինի, Տրդատ մեծ ճարտարապետի և թագուհի Կատրանիդեի մտահղացումների և ջանքերի շնորհիվ են կյանքի կոչվել: Ավանդույթն ասում է, որ հոգևորական կառույցների շինարարության գործն ավարտին հասցնելու համար այդ քրիստոնեապաշտ հավատացյալը չի խնայել անգամ հարսանեկան իր օժիտն ու նվերները:
Դրա հետևանքն այն եղավ, որ մայրաքաղաք Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները: Քրիստոնեական հավատքին անդավաճան հայոց թագուհին կատարում էր բոլոր ծեսերն ու աղոթքները, հաճախում եկեղեցիներ, աղոթում ու լսում հոգևոր երգեր:
Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում: Անցած դարի սկզբներին, երբ Արևմտահայաստանի մեծ մասը ազատված էր հայ կամավորների կողմից, Անի մայրաքաղաքում խոշոր ու լայնածավալ պեղումներ էր իրականացվում: Այդ հետազոտություններն իրականացնում էր ակադեմիկոս Մառի գլխավորած արշսւվախումբը: Երբ Կատրանիդեի գերեզմանը բացվեց և երևաց թագուհու կմախքը, զարմանք պատեց բոլորին: Կատրանիդեի ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս: Սա եղել է թագուհու վերջին ցանկությունը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5469
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՉԱՌԼԶԻ (ԱՎՈ) Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994), ՀՀ Ազգային հերոս (1996), Արցախի հերոս (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott