ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ամենայն Հայոց կաթողիկոս 1058-ից:
Պետրոս Ա Գետադարձի հաջորդը և քրոջ որդին:

Ծննդյան թիվն անհյատ է, Անի:
Մահ. 1065թ., Թավբլուրի վանք (Երկրորդ Հւսյքում):

1040-ական թթ. ձեռնադրվել Է եպիսկոպոս և նշանակվել կաթողիկոսի օգնական:
1047-ին բյուզ. իշխանությունները Հայոց կաթողիկոսությունն իրենց ենթարկելու նպատակով ձերբակալել են Պետրոս Ա Գետադարձին ու ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑուն, սակայն շուտով ազատել են:
Նույն թվականին Պետրոս Ա Գետադարձը ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑուն ձեռնադրել է կաթողիկոս, տեղապահ, իսկ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ, թողել փոխանորդ:
Պետրոս Ա Գետադարձի' Սեբաստիայում հարկադրաբար հաստատվելուց հետո, Անիից այստեղ է մեկնել նաև ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑին և, որպես կաթողիկոսի աթոռակից, վարել հայրապետական գործերը:
Մահից առաջ Պետրոս Ա Գետադարձը ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑուն Սեբաստիայի Ս. Նշան վանքում օծել է կաթողիկոս: Սակայն շուտով կայսր Կոստանդին Դուկասի հրամանով ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑուն կալանավորվել է և 1059-ին տարվել Կ. Պոլիս, որտեղ նրան փորձել են դավանափոխել: ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑին չի համաձայնել և աքսորվել է:
1062-ին ազատվել է և հաստատվել Թավբլուրի վանքում:
Նրա աթոռակալության վերջին երեք տարիներին Հայաստանը ենթարկվել է սելջուկյան թուրքերի նոր ասպատակություններին, ավերվել է (1065) Անիի կաթողիկոսարանը:
ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑու մահից հետո (մինչև 1441-ը) Հայոց կաթողիկոս, աթոռը մնացել է Սեծ Հայքի սահմաններից դուրս:
Կաթողիկոսական աթոռին ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑուն հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4877
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄԱՅՔԼ ԱՌԼԵՆ (Տիգրան Գույումջյան) Ծնվ. 16.11.1895թ., ք. Ուսսչուկ (այժմ՝ Ռուսե՝ Բուլղարիայում):Մահ. 21.06.1956թ., Նյու Յորք:Մ. Առլեն Կր ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott