ԽԱՉԱՏՈՒՐ Գ ԳԱՂԱՏԱՏԻ Սինւոերճի (Սինտերճյան)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1657-74-ին:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1679թ., Սիս (Կիլիկիա):

Պատմագիտության մեջ, սխալմամբ նույնացվելով Բերիո (Հալեպի) հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վրադապետ Սեբաստացու հետ, անվանվել է նաև Սեբաստացի:
Աշակերտել է Հովհաննես արք. Եդեսացուն և Կղեմես Գալանոսին (1626-ից):
Պատկանել է արևմտամետ կողմնորոշում ունեցող հոսանքին, որի աջակցությամբ 1642-43-ին (մի քանի ամիս) եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, իսկ 1850-ական թթ. դարձել սսականության պարագլուխներից:

Փորձել է կաթոլիկ. եկեղեցուն դավան. որոշակի զիջումների գնով և Եվրոպայի օգնությամբ հասնել հայ ժողովրդի ազատագրմանը: Այդ նպատակով գործուն պայքար է մղել էջմիածնականության կողմնակիցների դեմ, իր համախոհների աջակցությամբ տիրացել Կիլիկիո կաթողիկոս, աթոռին:

1662-ին «դավանության գիր» ու օգնության խնդրագիր-նամակ է հղել Հռոմի Ալեքսանդր VII պապին և Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ին: Հակադրվելով Ս. Էջմիածնին և փորձելով ստեղծել առանձին կաթողիկոսություն արևմտահայկ. թեմերի համար՝ ԽԱՉԱՏՈՒՐ Գ ԳԱՂԱՏԱՏԻն 1664-ի աշնանը Հալեպի Ս. Քառասնից մանկանց եկեղեցում կաթողիկոս է օծել Եղիազար Այնթապցուն (տես Եղիազար Ա Այնթապցի)՝ դրանով իսկ ջլատելով Հայ եկեղեցին:

Հայ ժողովրդի ազատագրության հույսերը կապելով Օսմանյան կայսրության դեմ Վենետիկի Հանրապետության պատերազմի հետ՝ 1668-ին եղել է Կանդիայում (Կրետե կղզի), հանդիպումներ ունեցել զորահրամանատար Ֆրւսնչեսկո Մորոզինիի հետ: Սակայն Թուրքիայի հաղթանակից (1669) հուսախաբվել է, հեռացել պայքարից և հրաժարվել նաև կաթողիկոս. աթոռից:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2694
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott