ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Մանրանկարիչ
Բնակավայրը` Հայաստան

XIII դ. 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ:
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ:
Գործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը և Սիսում:

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

Պահպանվել են ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ-ի ստորագրությամբ 7 պատկերազարդ մատյաններ՝ «Զեյթունի Ավետարանը» (1256), «Մալաթիայի Ավետարանը» (1268, երկոան էլ՝ Մատենադարան, ձեռ. № 10450, 10675), «Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռ. № 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ), Ավետարաններ (1260, 1262,1265) և Մաշտոց (1266, ձեռ. № 251, 2660, 1956, 2027, բոլորը՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան):

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆին են վերագրվում նաև երեք անստորագիր Ավետարանների՝ «Վասակ իշխանի Ավետարանի» (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. № 32.18), «Հեթում Ա-ի Ավետարանի» (1266) պատառիկների և 1250թ ամ 1251թ-ի Ավետարանի (բոլորը՝ Մատենադարան, ձեռ. № 5458, 8321) մանրանկարները:

Հետևելով հայկական մանրանկարչության արվեստում ընդունված պատկերագրական նորմերին՝ ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆը երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է պատկերագրման տեսակը կամ ընդունել բյուզանդական հորինվածքներ:

Մարգարեական գրությունների ոլորաթերթերը բռնած հինկտակարանային մարգարեներին տեղադրելով նորկտակարանային առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում՝ ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ-ը ցույց է տվել Հին և Նոր կտակարանների դաշնությունը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված էին Հին կտակարանում:

Ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է միաժամանակ XI դ. Անիի և XII դ. կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը:

Մանրանկարներում ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆը վերածնել է վաղ քրիստոնեական արվեստից հայտնի բազմաթիվ թեմաներ («Երեք մանկունք կրակե հնոցում», «Ահեղ դատաստան», Հովնան մարգարեի պատմության դրվագները ևն), վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը:

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ-ի զարդագրերը նրբագեղ են և հարուստ:

«Զեյթունի Ավետարանում» առկա առանձին զարդագրեր, ինչպես և մարդագիր «Ե»-ն նորություն էին հայ գրքարվեստում:

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆը բացառիկ տեղ է գրավում միջնադարյան արվեստի մեջ՝ Արևելյան և Արևմտյան եկեղեցիների մանրանկարչա-գեղանկարչական դպրոցների ներկայացուցիչների շարքում:

Գրակ.
Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչությունը ХН-ХШ դդ., Ե., 1964:
Չուգասզյա ն Լ., Թորոս Ռոսլինի արվեստը, ԲԵՀ, 1987, № 3:
Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դ. վերջ - XIV դ. սկիզբ), Ե., 1984:
Дурново Д., Армянская миниатюра, Е., 1969;
Дрампян И.Р., Торос Рослин, Е., 2000;

* * * *
«Թորոս Ռոսլինը Վերածնունդ է: Ինչպիսի՛ էլեկտրականությամբ է այդ մարդը օժտված: Նա ամենամեծ նկարիչն է: Ուչելլոյի դժբախտությունն այն էր, որ չէր տեսել Թորոս Ռոսլինի նկարները: Ողբերգություն է, բայց իրականություն, որ աշխարհի մեծ արվեստը միշտ չէ, որ հասանելի է բոլոր նկարիչներին»:
Արշիլ Գորկի

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 12035
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՔԷՅ ԱՐՄԵՆ Երգչուհի, կինոդերասանուհի: Մէկ ժամանոց կանտանտան նա երգել է ընդամէնը երկու անգամ դաշնամուրով լսելուց հետո: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott