TEODOROS RSHTUNI / ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Իշխան
Բնակավայրը` Հայաստան

Հայոց իշխան, սպարապետ՝ 628-ից, մարզպան՝ 634-ից:

Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 654թ., Դամասկոս, թաղված է Աղթամարում:

Սասանյան պետության քայքայումից (637) հետո Հայաստանը հռչակել է անկախ, իսկ 639-ին վերամիավորել նաև Բյուզանդիային ենթակա հայկական գավառները:
Բյուզանդիան 640/641-ին ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն շնորհել է պատրիկի և կյուրապաղատի տիտղոսներ ու նրան ճանաչել Հայաստանի կառավարիչ:
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել Հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել արաբ նվաճողներին:
Դժգոհելով ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆու ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական Կոստաս կայսրը 646-ին Հայոց իշխան է ճանաչել ոմն Թովմայի, որը Կոտայքում դավադրաբար կալանավորել է ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն և ուղարկել Կ. Պոլիս:
Կայսրը, երկյուղելով հայերի դժգոհությունից, ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆուն կրկին հաստատել է իր պաշտոնին և փորձել քաղկեդոնական դավանանք պարտադրել հայերին:
Սակայն 648-ին Դվինում գումարված ժողովը մերժել է կայսեր առաջարկը:
Կայսրության նոր խարդավանքներին դիմակայելու համար ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Քարթլիի իշխող վերնախավերին, ապա 652-ին ձեռնտու պայմանագիր է կնքել Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ:
Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին երեք տարով երկիրն ազատել է հարկերից, պահպանել Հայոց այրուձին և ինքնուրույնությունը՝ կառավարման բոլոր հարցերում:
ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին և նրա որդի Վարդը արաբական 7 հազարանոց զորախմբի օգնությամբ հաղթել են Հայաստան խուժած բյուզանդական զորքերին և հասել մինչև Տրապիզոն:
652-ին պայմանագիրը վերահաստատելու հույսով ԹԵՈԴՈՐՈՍ ՌՇՏՈՒՆին 1800 մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս, որտեղ էլ վախճանվել է:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5812
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷԴՈՒԱՐԴ ԱԹԱՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ 1969-70-ին ԵՌՕԼՄհ-ում հիմնադրել և ղեկավարել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնը: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott