TADEVOS SARYAN / ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Դերասան
Բնակավայրը` Հայաստան

Դերասան, բեմադրիչ

28 ապրիլ, 1903 - 23 սեպտեմբեր, 1974
Թադևոս Տեր-Գրիգորյան

Ծնվել է Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է աշակերտական ներկայացումների: 1921թ. Երևանում ավարտել է Վարդան Միրզոյանի թատերական ստուդիան, 1921-23թթ Ալեքսանդրապոլում եղել է Քաղլուսվարի թատրոնի դերասան: 1923-25թթ և 1926-28թթ սովորել է Մոսկվայում` Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում: 1923-28թթ կատարելագործվել է Մեյերհոլդի պետական փորձարարական արվեստանոցում: 1928թ. նշանակվել է Լենինականի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր: Եղել է թատրոնի հիմնադիրներից, որտեղ ստեղծել է նաև ստուդիա և դասավանդել է դերասանի վարպետություն ու թատրոնի պատմություն: 1930-32թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն) դերասան, 1938-42թթ` ռեժիսոր, 1932-37թթ՝ Բաքվի հայկական, 1942-54թթ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնների գլխավոր ռեժիսոր: 1946-48թթ դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի` Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Մինթոևի` Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Բալաբեկի` Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ» դերերը: Հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը` Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սուրմաչը` Մովզոնի «Մի խուլ նրբանցքում», Գարեգինը` Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև», Արշակ Բեգլարիչը` Քոչարյանի «Հին հիվանդություն» և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը: Բեմադրել է Աֆինոգենովի «Ահը», Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Չուխաճյանի «Կարինե», Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Լեռնային հեղեղ» (1940թ.), «Փեսատես» (1954թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Տերն ու ծառան» (1962թ.) և այլն: 1954թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3701
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • /image/?type=album&prefix=album&img_id=139866436139653900_20.jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139866436113914866_11(1).jpg

  • /image/?type=album&prefix=album&img_id=139866436174461341_27.jpg

© "5165m" studio
top
top
font
color
bott