ERNEST DERVISHYAN / ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` ԱՄՆ

ԱՄՆ բանակի զինծառայող, ԱՄՆ Կոնգրեսի Պատվո մեդալակիր (33-րդ 87-ից):

Ծնվ. 10.08.1916թ., Ռիչմոնդ, ԱՄՆ:
Մահ. 20.05.1984թ., թաղված է Westhampton պանթեոնում:

Իսկական անունը Երվանդ:

1933-ին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը:
1937թ. ընդունվել է Վիրջինիայի պետական համալսարան, ստացել իրավաբանի բակալավրի աստիճան:

Ինքնակամ զորակոչվել է ԱՄՆ բանանակ իր հայրենի` Ռիչմոնդ քաղաքից:
1944թ. մայիսի 23-ին Իտալիայի Ցիտերնայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նրա ջոկատը հայտնվել է գերմանացիների շրջափակման օղակում:
Կատաղի ընդհարման ժամանակ կորցնելով իր մարտական ընկերներին, ռազմական արվեստի իր աներևակայելի հնարքներով, ՄԻԱՅՆԱԿ ԳԵՐԵԼ Է հակառակորդի միանգամից 45 զինվոր, խլել 3 գնդացիր եւ 10 ատրճանակ:

Պատերազմից հետո գնդապետի աստիճանով զորացրվել է:
Զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ.
եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար,
ռազմական ու պետական տարբեր հարցերով խորհրդական:

1945թ. հունվարի 8 - ին պարգեւատրել է ԱՄՆ Կոնգրեսի Պատվո մեդալ:
Այդ պարգևն ստացող միակ հայն է:

Երկրորդ աշխարհամարտում այդ կոչմանը արժանացել են ընդամենը 87 հոգի:

Արժանացել է նաև.
Բրոնզե աստղ,
Արծաթե խաչ,
Ռազմական Valor խաչ (Իտալիա) մեդալներին:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5872
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132137843553897883_ErnestDervishianMedalofHonorFDC1.jpg

    ԱՄՆ Կոնգրեսի 33-րդ Պատվո շքանշանակիրը

    ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ
  • ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132137848944234667_image.php(1).jpg

    ԱՄՆ Կոնգրեսի 33-րդ Պատվո շքանշանակիրը

    ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ
  • ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13213798911340793_7915178_1064706262.jpg

    ԱՄՆ Կոնգրեսի 33-րդ Պատվո շքանշանակիրը

    ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ
  • ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=132138383753905534_bull1-01.jpg

    ԱՄՆ Կոնգրեսի 33-րդ Պատվո շքանշանակիրը

    ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott