EXISHE CHARENC (SOXOMONYAN) ABGARI / ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ՍՈՂՈՄՈՆՅԱՆ) ԱԲԳԱՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ:

Ծնվ. 13.03.1897թ., Կարս:
Մահ. 27.11.1937թ., Երևան, անհատի պաշտամունքի զոհ:

Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալիստական դպրոցներում (1908-12), Մոսկվայի Շանյավսկու անվ. ժող. համալսարանում (1916-1917), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վ. Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել:

1924թ-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում:

1926-28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում,
1928-35-ին՝ Հայպետհրատում:

1912-17-ին հետևել է սիմվոլիզմի գրական ուղղությանը («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Հրո երկիր», 1913-16, «Տեսիլաժամեր», 1915, «Ծիածան», 1917, բանաստեղծությունների շարքեր):

Իրական աշխարհից դուրս ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑն այդ տարիներին որոնել է երազային մի եզերք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ցնորքն ու ցանկությունները:

Այդ տարիներին նա հայտնաբերել է միակ ու անփոխարինելի սրբությունը՝ հայրենիքը, որն իր աչքի առաջ ծվատվում էր Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին և վերածվում դանթեական դժոխքի («Կապուտաչյա հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916, «Վահագն», 1916, «Ազգային երազ», 1917):

1918-21-ին և 1922-24-ին ստեղծած բանաստեղծությունների շարքերը, պոեմներն ու բալլադներն առանձնանում են հեղափոխական ռոմանտիզմով ու «ձախ» տրամադրություններով («Սոմա», 1918, «Ամբոխները խելագարված », 1919, «Ողջակիզվող կրակ», 1918-20, «Նայիրի երկրից», 1920, «Ոթմանս անսեր», 1920, «Չարենց-Նամե», 1922):

Նրա ստեղծագործության մեջ առանձնակի հնչողություն ունի հայրենասիրական թեման («Տաղարան», 1920-21, «Մահվան տեսիլ», 1920):

1925-32-ի ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան խորհրդանշվում է «ձախ» տրամադրությունների հաղթահարմամբ ու հոգեբանական ռեալիզմի սկզբունքների հաստատմամբ («Պոեմ հերոսական», 1925, «Խմբապետ Շավարշ», 1929, «Լիրիքական անտրակտ», 1927-30, «Էպիքական լուսաբաց», 1930):

1934-ին լույս է տեսել ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որտեղ զետեղված են «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Նորք» պոեմները, որոնցում նա փիլիսոփայական խորհրդածության է վերածել իր ժողովրդի պատմական ճակատագիրը:

1935-37-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի ստեղծագործական գործունեության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով:

Այդ տարիներին նա գրել է «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերգությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը, բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան առանձնանում է գրակամ ժանրերի, տաղաչափական ձևերի, լեզվաոճական տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑը կատարել է նաև թարգմանություններ:

1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անունով են կոչվել Չարենցավան քաղաքը, Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում՝ դպրոցներ, փողոցներ, գրադարաններ:

Երևանում գործում է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի տուն-թանգարանը, Օղակաձև զբոսայգում կանգնեցված է նրա հուշարձանը (1987, քանդ.՝ Ն. Նիկոդոսյան):

Հայաստանի գրողների միությունը սահմանել է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անվան մրցանակ:

Երկեր.
Երկ. Ժող., հ. 1-2, Մ., 1922:
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1962-68:
Երկ. Ժող., հ. 1-4, Ե., 1986-87:
Հատընտիր, Ե., 1987:
Ընտ. երկ., Ե., 1997:

Գրակ.
Հակոբյան Ս., Եղիշե Չարենց, Վնն., 1924:
Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց, հ. 1, 2, Ե., 1973, 1977:
Թամրազյան Հ., Եղիշե Չարենց, Ե., 1981:
Չարենց Ա., ՉարԵնցի ձեռագրերի աշխարհում, Ե., 1973:
Գասպարյան Ղ , Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Ե., 1983:
Նույնի, Ողբերգական Չարենցը, Ե., 1990:
Դավթյան Ռ., Չարենցը և արվեստը, Ե., 2005:
Եղիշե Չարենց. Բիբլիոգրաֆիա, Ե., 1957:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 12023
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=135229488410753957_charenc_eghishe_001.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=135229599578980767_eghishe_charenc_statue.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
  • ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    /image/?type=album&prefix=album&img_id=136312099198199688_yeghishe_charents_tours_to_armenia_002.jpg

    Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott