ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ - ԴՐՈ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ռազմական գործիչ, Քաղաքական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ռազմական և քաղաքական գործիչ:

Ծնվ. 31.05.1883թ., Իգդիր:
Մահ. 08.03.1956թ., Բոստոն:

2000-ին աճյունը տեղափոխվել է Ապարան և վերաթաղվել Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ:

ՀՀԴ կուսակցության անդամ:

Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, Պյատիգորսկի զինվորական ուսումնարանում (1904):

1905-ի օգոստոսին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայ-թաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին:

1908-ին անցել է Արևմտյան Հայաստան, կազմակերպել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը:

Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ՝ Հայկական 2-րդ կամավորալամ զորաջոկատի հրամանատար,
1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար:

Ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը (1918-ի մայիսի 24-29):

1918-ի հայ-վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատար:
1920-ի նոյեմբերյանից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար:

1920-ի դեկտեմբերի 2-ին, որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ Երևանում ստորագրել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը:

Միաժամանակ երկկողմանի համաձայնությամբ, մինչև Ադրբեջանից Հայհեղկոմի ժամանելը, իշխանությունը հանձնվել է ԴՐՈին: Ըստ համաձայնագրի 6-րդ կետի՝ որպես ձախ դաշնակցական՝ մտել է Հայհեղկոմի կազմի մեջ, սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի ճանաչել այդ որոշումը:
Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը: Նպաստել է Փետրվարյան հակախորհրդական ապստամբության (1921) կազմակերպմանը:

1928-ից՝ վտարանդի (Ռումինիա, Լիբանան):

Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ գործակցել է Գերմանիայի հետ՝ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու ակնկալությամբ:
Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ակտիվ գործունեությունից, հաստատվել է Լիբանանում, ապա՝ ԱՄՆ-ում:

ՀՀ ԶՈւ սահմանել է «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» անվամբ կոչել զորամաս, որտեղ կանգնեցված է ԴՐՈի արձանը:

* * * *

Հայոց երկնքով անցէ՛ք հաւքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարեւ տարէ՛ք դէպի տուն,
Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերուն,
Դրօն հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։

Արի դու քաջ Դրօ բազկիդ ուժը վեհ,
Հեծի՛ր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձայն տուր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից,
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։

Արի դու քաջ Դրօ բազկիդ ուժը վեհ,
Հեծի՛ր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձայն տուր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Դաշնակցականի վայել աննկուն կամքով
Պայքարել ես, ապրել ազգի կարօտով,
Կարսն ու Վանը Սուրմալուն, Պիթլիս յիշելով
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով։

Արի դու քաջ Դրօ բազկիդ ուժը վեհ,
Հեծի՛ր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձայն տուր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

* * * *

Գրակ.
Դրո. կենսագրական հուշեր, վկայություններ (կազմ.՝ Ա. Անդրանիկյան), Ե., 1991:
Գեվորգյան Հ., Դրո (Կանայան Դրաստամատ), Ե., 2000:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 12442
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ - ԴՐՈ

    /image/?type=album&prefix=album&img_id=142582092760186640_Drastamat_Kanayan_Martiros_Saryan.jpg

    Ռազմական և քաղաքական գործիչ:

    ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ - ԴՐՈ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott