ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` dneprik.am

Զինվորական գործիչ:

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 29-ին Կիրովականում՝ զինվորականի ընտանիքում, ծագումնաբանորեն՝ Զանգեզուրի և Լոռու լեռնաշղթայից: Դնեպրիկի պապը՝ Մկրտիչը, 1918թ. կազմակերպել էր իր հարազատ գյուղի՝ Կապանի շրջանի Ագարակ գյուղի ինքնապաշտ-պանությունը, ընդհանուր հրամանատարությունը Անդրանիկինն էր:

Հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, սովետական բանակի կադրային սպա էր։ 1928թ. ծառայել է հայկական ազգային դիվիզիայում՝ կարմիր բանակի կազմում: Մեծ հայրենական պատերազմի ժամանակ նա եղել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսար, հերոսաբար զոհվել Կրասնադարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ 1943թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:

Դնեպրիկ Բաղդասարյանը էքստեռնով ավարտել է դպրոցը և ընդունվել Գորկու Մեծ Հայրենական պատերազմի շքանշանի զենիթա-հրետանային ուսումնարանի Օդեսա քաղաքի մասնաճյուղը, որն ավարտել է 1950թ։ Հետագայում սովորել է հրամանատարական դասընթացներ Գորկի քաղաքում։ 1954թ. ընդունվել է Բաքվի ընդհանուր զորքերի հրամանատարական զինվորական ուսումնարանը: Զինվորական կարիերան սկսվել է հրետանային դասակի հրամանատարից, հետագայում եղել է գումարտակի հրամանատար, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, դիվիզիոնի հրամանատար։ 1947-1970թթ. ծառայել է զենիթա-հրետանային և հետագայում՝ հրթիռային-հակաօդային զորքերի պաշտպանության զորքերում (ПВО) Գորկի, Օդեսա, Բաքու, Նիժնի Տագիլ քաղաքներում, հետագայում՝ Հեռավոր Արևելքում, Սախալին թերակղզում, Լատվիայում և Էստոնիայում: 1970թ. զորացրվել է Սովետական բանակից զինվորական համազգեստ կրելու իրավունքով:

1970թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ որը գերազանց ավարտել է 1974թ։ Երկար ժամանակ դասավանդել է Երևանի քիմիական տեխնիկումում՝ որպես զին-ղեկ։ 1989-1993թթ. ակտիվ մասնակցել է համահայկական պատերազմին, եղել ամենաթեժ կետերում։ 1991թ. ապրիլի 25-ին Արդարադատության նախարարությունը հաստատել է Հայաստանի Սպաների միության կանոնադրությունը, որի հիմնադիր նախագահ է ընտրվել Դնեպրիկ Բաղդասարյանը: Այդ թվերից նա դասավանդել է իրավագիտություն Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ Սովետական միության Սպաների միության պատվավար անդամ է: Գրել և հրատարակել է բազմաթիվ ձեռնարկներ և գրքեր պետության և իրավունքի տեսության մասին, հայ ազգի կրոնական և էթնոմշակութային անցյալի հետ կապված աշխատություններ: Մեծ ճանաչում բերեց ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզվով հրատարակված «Դիմակայություն» գիրք-հուշամատյանը, որը օբյեկտիվ, ճիշտ և բազմակողմանի պատմում է մեր հաղթանակած պատերազմի մասին։ Ռուս անալիտիկների կարծիքով՝ սա Հայաստանում առաջին գիրքն է, որն իր մեջ պարունակում է խորը զինվորական գիտելիքներ, օբյեկտիվ քաղաքական անալիզ և պատմում է հայ ազգի հերոսների մասին:

Պետական պարգևներ չունի;

Մահացել է 2009թ, թաղված է Եռաբլուր պանթեոնում:

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը այն եզակի սպաներից էր, ով 1989թ. սեպտեմբերի մեկից քիմիական տեխնիկումում մարտական պատրաստություն էր ուսուցանում կամավորական ջոկատներին, որոնց կազմում էին Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Աղասի Արշակյանի, Կոնդի Վաչագան Չիբուխչյանի, «Մուսալ լեռ» Հայորդ նախագիծ ինստիտուտի ջոկատները։ «Մուսալ լեռի» ավագն էր Վլադիմիր Գրիգորյանը, Հ.Հ.Շ-ի ջոկատի ավագն էր Վոլոդյա Հովհաննիսյանը:

1990թ-ին ստեղծում է «Հատուկ Գունդը», որի հիմնական հիմնադիրն է եղել իր կողմից պատրաստված Կոնդի հետախուզության վաշտը՝ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի և Սուրեն Կարապետյանի գլխավորությամբ:

1990թ-ի փետրվարի 26-ին կազմակերպում է «Բորգրունու» կողմից ադրբեջանական Բյուրմանչաթախի հրետակոծումը և գրավումը, ղեկավարում «Մեծն Տիգրան» զորամիավորումը:

1990թ-ից եղել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարի խորհրդատու:

1991թ-ի ապրիլի 25-ին ստեղծվում է ՀՀ Սպաների Միությունը, որի նախագահ ընտրվեց Դ.Բաղդասարյանը:

1991թ-ի ապրիլի 28-ին Տավուշի մարզի գյուղ Պառավաքարի «Օղակ» օպորացիայի ժամանակ հակահարված է տալիս խորհրդային զորքերի զինված վաշտի դեմ: Դա կանոնավոր ջարդի միակ օրինակն էր Արցախյան պատերազմի տարիներին։

ՀՀ Գերագույն խորհրդի, Պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վ.Սարգսյանի կողմից Դ. Բաղդասարյանը որպես լիազորված անձ նշանակվում է պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի ներկայացուցիչ և լիազորված անձ՝ զբաղվելու պաշտպանության կանոնավորման հարցերով:

1991թ-ի մայիսին կազմակերպում է Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղի տղաներից հրետանավորների ջոկատ, որոնց հետ տարբեր շրջաններում պատերազմական ակտիվ գործողություններ է կատարում:

1990թ-ի մայիսին մարտական գործողություններ կատարելիս գերի է ընկնում Նախիջևանի շրջանում, ազատվում 1990թ-ի դեկտեմբերին:

1991-1992թթ ամենաակտիվ մասնակցությունն է ունենում Շահումյանի շրջանի մարտերին և մարտի ժամանակ ծանր վիրավորվում։

1992թ-ի ապրիլի 22-ից մայիսի 14-ը անձամբ ղեկավարում է Լաչինի մարտերը, ինչը նպաստում է Շուշիի ազատագրմանը:

1992թ-ի մայիսի 15-ից հունիսի 22-ը մասնակցում է Կապանի պաշտպանությանը:

1992թ-ին Վ.Սարգսյանի հրամանով Մայրաքաղաքային գնդում զբաղվում է «մահապարտների» պատրաստմամբ:

Աղբյուրը՝ http://dneprik.am/

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3903
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13716492498145266_Dneprik_Baghdasaryan_1.jpg

    ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ
  • ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137164924919460318_Dneprik_Baghdasaryan_2.jpg

    ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ
  • ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137164924910750882_Dneprik_Baghdasaryan_3.jpg

    ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ
  • ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137164924999496513_Dneprik_Baghdasaryan_4.jpg

    ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott