ARTUR SHAHNAZARYAN MIHRDATI / ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երաժշտագետ
Բնակավայրը` Հայաստան

Կոմպոզիտոր, Կոմիտասագետ։

Ծնվել եմ Լոռիում 1958թ.

1981թ. ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական և խմբավարական բաժինները:

1986թ. ավարտել եմ երեք ֆակուլտետ` կոմպոզիտորական, դիրիժորական, երաժշտագիտական:

Սովորելուն զուգընթաց դասավանդել եմ երաժշտական դպրոցում, աշխատել եմ ՀՀ Մշակույթի նախարարության Ժողովրդական ստեղծագործության մեթոդ կենտրոնում, որպես ավագ գիտաշխատող, ապա աշխատել եմ պետական կոնսերվատորիայում, որպես ֆոլկլորի կաբինետի վարիչ: Ապա դասավանդել եմ Մխիթար Սեբաստիացի կրթահամալիրում, հետո ղեկավարել տեղի երաժշտական դպրոցը:

1992 -1994թթ. գտնվել եմ ԱՄՆ-ում, հայկական համայնքի հետ իրականացնելով զանազան մշակույթային ծրագրեր:

1995թ. աշխատել եմ ՀՀ Կրթության նախարարությունում, որպես ծրագրամեթոդական վարչության պետ:

1998-ին աշխատել եմ ՀՀ Մշակույթի նախարարությունում, որպես «Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման» վարչության պետ:

2000թ-ից մինչ այսօր ընդհատումներով աշխատել եմ դպրոցում երաժշտական ծրագրերի ղեկավար, հետո դարձել եմ «Դար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության անդամ եմ. տարին երկու անգամ աշնանը և գարնանը կազմակերպում ենք համերգաշարեր, ուր հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների նաև երիտասարդների ստեղծագործությունները:

2007-ից միչև 2010թ.-ը աշխատել եմ հիմնականում հայկական էպոսի վրա «Սասունցի Դավիթ» երաժշտական մոնումենտալ այս ստեղծագործությունը բաղկացաց է 110 համարից, օգտագործված են ազգային հին նվագարաններ դրանց մեծ մասը վերականգնվել` պատրաստվել է առաջին անգամ ըստ միջնադարյան ձեռագրերի և այլ աղբյուրների:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5051
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134211811423835034_035.JPG

    Երաժշտագետ

    ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ
  • ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134211811438845217_094.JPG

    Երաժշտագետ

    ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ
  • ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134211811480786045_106.JPG

    Երաժշտագետ

    ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՀՐԴԱՏԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott