ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ (Իլյիչ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կոմպոզիտոր
Բնակավայրը` Հայաստան

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ:
ԽՍՀՄ (1954), ՀԽՍՀ (1955), ՎԽՍՀ (1963),
Ադրբ. ԽՍՀ (1973) ժողովրդական արտիստ,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտության դոկտոր (1965):
Սոցիալական աշխատանքի հերոս (1973):

Ծնվ. 06.06.1903թ., Թիֆլիս:
Մահ. 01.05.1978թ., Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Ս.Ե. Խաչատրյանի եղբայրը:

Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1934) և ասպիրանտուրան (1936):

1957-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար:

1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվ. Երաժշտական մանկավարժական ինստիտուտում (պրոֆ.՝ 1952-ից):

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆը XX դ. մեծագույն կոմպոզիտորներից է, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ճանաչման արժանացրել հայ ազգային երաժշտարվեստը:

Դեռևս ուսանող, տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովուրդների երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի (1929), «Պոեմ» (1929), «Տոկկատ» (1932)՝ դաշնամուրի համար, Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933):

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի 1930- ական թթ. ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվեստի զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվելով համաշխարհային երաժշտարվեստի, հատկապես ռուսական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայկական երաժշտության մշակույթի ակունքներից:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործական ավանդույթների, հատկապես հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտությանը:

Լայնորեն օգտագործելով ժողովրդական երաժշտության ռիթմաին տոնացիոն հզոր էներգիան՝ նա սիմֆոնիկացրել է հայ ժողովրդական երաժշտությունը: Դրանում է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի ստեղծագործության նորարարական էությունը համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆը հարստացրել է հայ երաժշտությունը նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆը ազգային առաջին բալետի («Երջանկություն», 1939, երկրորդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1943), սիմֆոնիաների (Առաջին՝ 1934, Երկրորդ՝ 1943, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1946, Երրորդ՝ 1947), գործիքային կոնցերտների (դաշնամուրի և նվագախմբի՝ 1936, ջութակի և նվագախմբի՝ 1940, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1941, թավջութակի և նվագախմբի՝ 1946) հեղինակ է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը:
Բարձր է գնահատվել «Պեպո» (1935), «Զանգեզուր» (1938), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1950) ֆիլմերի, «Վալենսիայի այրին»
(1940), «Դիմակահանդես» (1941) դրամատիկական ներկայացումների համար գրված ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի երաժշտությունը:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի ստեղծագործության գլուխգործոցն է «Սպարտակ» բալետը (1954, Լենինյան մրց.՝ 1959):
Նրա Ջութակի (1961), Թավջութակի (1963, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1965), Դաշնամուրի (1968, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1971) կոնցերտ-ռապսոդիաներում ժողովրդական ակունքների հետ կապը դրսևորվել է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ տարբերակային-վարիացիոն սիմֆոնիկ տեխնիկայով:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի գործերում մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961), մենանվագներ թավջութակի (1974), ջութակի (1975), ալտի (1976) սոնատները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը (1928-70):

1950-ից Խ. ծավալել է դիրիժորական գործունեություն՝ հեղինակային համերգներով հանդես գալով ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում:

Եղել է ՀԽՍՀ (1947-51), ԽՍՀՄ (1958-62) ԳԽ պատգամավոր:
Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության խորհրդային ընկերակցության նախագահ (1958- ից),
Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ (1962-ից),
Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960),
Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960),
ԳԴՀ ԳԱ թղթ. անդամ (1961):

Երևանում ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի անունով են կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (շենքի դիմաց կանգնեցվել է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի արձանը), № 10 երաժշտական դպրոցը և փողոցներից մեկը:

1984թ-ին բացվել է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆի տուն-թանգարանը:

1993-ին Երևանում անցկացվել է «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003-ին՝ երաժիշտ-կատարողների Ա. Խաչատրյանի անվան առաջին միջազային մրցույթը:

* * * *

«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:
... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»:
Համո Սահյան

* * * *

«...Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»:
Գեորգի Սվիրիդով:

* * * *
«Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով... Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է տոն»:
Դմիտրի Շոստակովիչ

* * * *
Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին:
Չէ Գեվարա

* * * *
Երկեր.
Նամակներ (1928-1978), Ե., 1983:
Նամակներ, Ե., 2003:
О музыке, музыкантах, о себе [сб.], Е., 1980;
Статьи и воспоминания, М., 1980; Страницы жизни и творчества, М., 1982.

Գրակ.
Խութով Գ., Արամ Խաչատրյան, Ե., 1977:
Հարությունյան Մ., Արամ Խաչատրյան, Ե., 1981:
Տիգրանյան Գ., Արամ Խաչատրյան, Ե., 1983:
Կարախանյան Ե., Արամ Խաչատրյանն իմ հուշերում, Ե., 2003:
Шнеерсон Г., Арам Хачатурян, М., 1958;
Хараджанян Р., Фортепианное творчество Арама Хачатуряна, Е., 1973;
Юзефович В., Арам Хачатурян, М., 1990.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 15783
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802397617818_aramkhachatryan1.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802321875239_aramkhachatryan2.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13389780235223169_aramkhachatryan3.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802359436188_aramkhachatryan4.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802331588898_aramkhachatryan5.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802331738390_aramkhachatryan6.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802365005653_aramkhachatryan7.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802384429881_aramkhachatryan8.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802382118076_aramkhachatryan9.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802333307517_aramkhachatryan10.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802339632178_aramkhachatryan11.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802389844531_aramkhachatryan12.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802340379083_aramkhachatryan13.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13389780237311320_aramkhachatryan14.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13389780231765190_aramkhachatryan15.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802333616077_aramkhachatryan16.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13389780235722170_aramkhachatryan17.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802356286081_aramkhachatryan18.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133897802332883640_aramkhachatryan19.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=133943570438918725_Նրաերաժշտությունըանմահէ,այնիրմեջկրումէհայազգիոգին`պայքարիևհաղթանակիոգին.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412888251722_20100611224815_508077_75404547.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13532641282432504_AramKhachaturianwithDimitriShostakovichandSergeyProkofiev.1945-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412890560877_aram_khacahtryan_rome_pop-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13532641289931507_aram_khachatryan_Alexsandr_spendiarian-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=13532641287062672_aram_khachatryan_charlez_chaplin-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412868140878_aram_khachatryan_dmitri_shestakovich_nina_makarova_1944-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412865440440_aram_khachatryan_hemenguei-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412823038469_khachatryan_mamulyan-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ
  • ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135326412894769758_khachatryan_saryan-Copy.jpg

    Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հաս. գործիչ:

    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՂԻԱՅԻ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott