ARAQEL DAVRIJECI / ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Պատմագիր, եկեղեցական գործիչ:

Ծնվ. Մոտ. 1590թ., Թավրիզ:
Մահ. 1670թ., Վաղարշապատ, թաղված է Էջմիածնի Մայր աթոռի գերեզմանոցում:

Սովորել է ս. Էջմիածնի հոգևոր վարժարանում, աշակերտել Փիլիպոս Ա Աղբակեցուն:

Ձեռնադրվել է վարդապետ, եղել միաբանության անդամ, ապա՝ Հովհաննավանքի առաջնորդ (1636):

Որպես Ս. էջմիածնի նվիրակ՝ այցելել է Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա, Պաղեստիև, Հունաստան, եղել Արմ. Հայաստանի տարբեր գավառներում և զբաղվել հանգանակությամբ (1645-46):

Փիլիպոս Ա-ի հանձնարարությամբ 1651 -62-ին գրել է «Պատմութիւն» աշխատությունը՝ նվիրված Հայաստանի և հայոց՝ 1602-62-ի հաս-քաղ. և տնտ-մշակութ. կացությանը:

Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում XVII դ. 1-ին կեսի թուրք-պարսկ. պատերազմների, հայ ժողովրդի համար դրանց դառնաղետ հետևանքների մասին:

ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻն վավերականորեն նկարագրել է Պարսից շահ Աբաս I-ի հրամանով 1604-ի հայոց բռնագաղթը, դրան հետևած 1606-10-ի սովը, ջալալիների ասպատակությունները ևն:

Կարևոր տեղեկություններ է հաղորդել ժամանակի հոգևոր-մշակութային գործիչների, Պարսկաստանի հայկական գաղութի, տարբեր երկրներում հայ առևտր. խավի գործունեության, Վրաստանում ծավալված ազատագրական շարժման վերաբերյալ:

Առանձին հատվածներ նվիրվել է Աղվանից աշխարհի պատ մությանը ևն:

Ունի համառոտ ժամանակագրություն (613 - XVII դ. կես):

Զետեղել է նաև թուրքական և պարսկական տիրակալների, Ասի և Էջմիածնի կաթողիկոսների ժամանակագրությունը:

Առաջին անգամ երկը լույս է տեսել հեղինակի կենդանության օրոք (1669, Ամստերդամ), այնուհետև հրատարակվել ևս երեք անգամ (քննական հրատարակությունը՝ 1990-ին):

Գիրքը թարգմանվել է ֆրանս. (1874), ռուս. (1973), լեհ. (1981), հատվածաբար՝ վրաց. (1974):
Ա. Դ. հեղինակ է նաև կրոն, բովանդակությամբ երկու տաղերի:

Գրկ.
Աբեղյան Մ., Երկ., հ. 4, Ե., 1970, էջ 512-525:
Առաքելյան Վ., Առաքել ԴավրիժԵցի, ՊԲՀ, 1970, № 3:
Բաբայան Լ., Դրվագներ Հայաստանի 14-18-րդ դարերի պատմագրության, Ե., 1984, էջ 79-131:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3814
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆ ՄԿՐՏՉԻ Պետական գործիչ, գրաքննադատ, թարգմանիչ, հրապարակախոս: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott