ԱՆՏՈՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ (Մատաթիա) ԳՐԻԳՈՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լեզվաբան/թարգմանիչ, Պատմաբան, Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 11.02.1818թ., Կ. Պոլիս:
Մահ. 19.11.1903թ., Կ. Պոլիս:

Ուսանել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, ապա՝ Վիեննայի համալսարանում:
1836-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ,
1840-ից՝ քահանա:

1856-ին հրաժարվել է ծառայել կրոնին և առաջինը հայ իրականության մեջ իրեն հայտարարել մատերիալիստ:

Փիլիսոփայության պատմությունը դիտել է որպես մատերիալիզմի և իդեալիզմի պայքարի պատմություն, տրամաբանությունը՝ իբրև գիտություն (հայտնաբերում է օբյեկտիվ օրենքներ) և արվեստ (այդ օրենքներից ելնելով՝ մշակում է գործնական կանոններ):

Քննադատելով կրոնի հաս. դերը՝ միաժամանակ հաշտ վերաբերմունք է դրսևորել Հայ եկեղեցու նկատմամբ:

ԱՆՏՈՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆը հայ քննական պատմագրության հիմնադիրն է:

Պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց...» (1845) և «Քննական պատմութիւն Հայոց» (մաս 1-4, 1880-95) աշխատություններում:

«Քննական պատմութիւն Հայոցը» ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև V դ. ազատագր. շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը:

Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպ. ժողովուրդներէ մի առանձին ճյուղ են:

Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխ. պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը V դ. ազատագրական պատերազմներին:

Դեռևս Հ. Գաթըրճյանի և Ղ. Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ ԱՆՏՈՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆը գրաբարը բաժանել է դաս. և հետդաս. շրջանների:

«Նկարագիր ուսմանց»- ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին:

Գրել է աշխարհագրության, հայ. քերակ-յան դասագրքեր, կազմել ընթերցարաններ, թարգմանել Լաֆոնտենի առակները:

Երկեր.
Արուեստ ճարտարախօսութեան, Վնն., 1844:
Սկզբունք տրամաբանութեան, ԿՊ, 1864:
Համառօտ պատմութիւն փիլիսոփայութեան, ԿՊ, 1868:
Համառօտ փիլիսոփայութիւն, ԿՊ, 1868:
Աշխարհաբար քերականութիւն կամ քերականութիւն արդի հայերէնի, 3 հրտ., ԿՊ, 1891:

Գրակ.
Ակինյան Ն., Գարագաշյան Մատաթիա, «ՀԱ», 1932, № 1-2:
Շաքարյան Հ., Ա.Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Ե., 1962:
Թեվոսյան Ա.Մ., Ա.Մ. Գարագաշյանի փիլիսոփայական և տրամաբանական հայացքները, Ե., 1962:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4367
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՀԱԿԻ Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott