ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Արգենտինա

Բանաստեղծուհի:
ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ:
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն:

Ծնվ. 13.07.1936թ., Կորդովա (Արգենտինա):
Մահ․ 22․04․2014թ․, Լոս Անջելոս, ԱՄՆ։

Ավարտել Է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1971-ից ապրում է ԱՄՆ-ում:

Գրում է իսպաներեն, հայերեն և աևգլերեն:

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլսոփական խոհը:

Հեղինակ է իսպաներեն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էություն և կետադրություն» (1967), «Պեդրո Ամոր» (1969), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972), «Մայրության քերթվածներ» (1989), հայ.՝ «Արմատ և Էություն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրույցներ» (1992), «Ամբողջական երկեր» (2005, ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ» գործերը), եռալեզու՝ «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994), «Խաղաղություն քվանտային» (2005), անգլ.՝ «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992), «Մտորում բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992) գրքերի:

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆը գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992-ին):

Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծ, վերաիմաստավորումների ինքնատիպությամբ:
Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին:

Իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»:

Երկեր.
Երկեր, Լոս Անջելես, 1997:

Գրակ.
Դոլուխանյան Ա., Ալիսիա Կիրակոսյանի քնարերգությունը, Ե., 1999:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4017
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ (1891-ից): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott