ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԱՇԱՅԱՆ ԱՍԱՏՈՒՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լեզվաբան/թարգմանիչ, հաս-քաղ. գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Լեզվաբան-մանկավարժ, հասարակական գործիչ:

Ծնվ. 01.03.1909թ., գ. Հաջի Հաբիբլի (Հալեպի նահանգի Անտիոք գավառ):
Մահ. 26.05.1965թ., Երևան:

Ար. Ա. Փաշայանի հայրը:
1915-ին մոր հետ եղել է Մուսա լեռան պաշտպանների խմբում:
1944-ին Դամասկոսում «Սասունցի Դավիթ» շարասյան համար հանգանակության կազմակերպիչներից է:
1946-ին հայրենադարձել է. ուսուցչություն է արել Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ՝ ՀՀ Լոռու մարզում) գյուղի դպրոցում:
Ավարտել է ՀՊՄԻ (հեռակա) պատմալեզվագրական ֆակուլտետը (1960):
1960- ից աշխատել է ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում. զբաղվել է Սվեդիայի բարբառի ուսումնասիրությամբ:
Խմբագրել և ծանոթագրություններով տպագրել է Տ. Անդրեասյանի «Սվեդիայի բարբառը» (1967) աշխատությունը:
1965-ի ազգ. զարթոնքի ժամանակ, երբ հայ. լույս էր ընծայվել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԱՇԱՅԱՆի ջանքերով հավաքվել և համբակությանն են ներկայացվել այդ հերոսամարտի մասնակից-վերապրողների վկայությունները:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԱՇԱՅԱՆի մահարձանը կանգնեցվել է մուսալեռցիների հանգանակությամբ (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան):
Երկեր.
Լեռ, որ ապրում է ժողովրդի սրտում, «Էջմիածին», 1965, № 2-4: Սվեդիայի բարբառի մասին, ՊԲՀ, 1963, № 4:
Սվեդիայի բարբառի ձևաբանությունը, «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր», 1964, № 9:
Մխիթարյանների բնագիտական հրատարակությունները ԺԸ-ԺԹ դարերում, «Բազմավեպ », 2001, 1-4, էջ 333-351:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2849
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ Բռնցքամարտիկ, մրցավար, մարզ. գործիչ: ՀՀ վաստ. մարզիչ (1990), ֆիզ. կուլտուրայի վաստ. աշխատող (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott