ABRAHAM GYULXANDARYAN / ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` հաս-քաղ. գործիչ
Բնակավայրը` Ֆրանսիա

Ծնվ. 1875թ., Վաղարշապատ:
Մահ. 1946թ., Փարիզ:

Հաս., քաղ. գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:

Ավարտել է Գևորգյան ճեմարանը, Տարոսլավլի Դեմիդոփան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը (1914):
1898-ից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգ. և սոցիալ. պայքարը կազմակերպելու գործով:
Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը:
1910-12-ին ցարական իշխանությունները բանտարկել են ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆին:
1913-ին մտել է Ազգ. բյուրոյի՝ Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելուն օժանդակող պատասխանատու մարմնի կազմի մեջ:
1917-ից՝ Բաքվի Հայոց ազգ. խորհրդի նախագահ:
1919-ի հունիսին ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆն ընտրվել է ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, եղել ՆԳ և արդարադատության, 1920-ին՝ ելևմտական նախարար:
1920-ի դեկտեմբերի 2-ին Ա. Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում: Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հզ. վավերագրերի կարգավորմամբ:
Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանս. կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944-ի հոկտ. - 1945-ի սեպտ.):

Երկեր.
Հայ-թաթարական ընդհարումները, Փարիզ, 1933:
Ազգային շարժումների դրդապատճառները ԺԹ դարում, Փարիզ, 1939:
Յեղափոխական հայուհիներ, Փարիզ, 1939:

Գրակ.
Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3515
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆ Ճշգրտել եմ Հայոց Հայկեան օրացոյցի սկիզբը՝ ն.Ք. 2341 թ., Հայոց հնագոյն Ամանորի՝ Նաւասարդի տօնի դիրքը արեւադարձային տարուայ մէջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի յայտ եմ բերել Հա Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott