QYARAM SLOYAN QYALASHI / ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ ՔՅԱԼԱՇԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային

Ծնվ․՝ 27․04․1996թ․, գ․ Արտաշավան, Արագածոտնի մարզ, ՀՀ։
Ազգությամբ՝ եզդի։

Զոհվել է 02․04․2016թ․ (20 տարեկան)՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկած լայնամաշտաբ գրոհները դիմագրավելու ժամանակ (ԼՂՀ հյուսիս-արևելյան սահմանագծին՝ Մարտակերտ)։
Թաղված է հայրենի գյուղում՝ Արտաշավանում։

Հայրը՝ Քյալաշ Սլոյանը 1994թ-ին մասնակցել է Արցախյան ազատամարտին, վիրավորվել է, պարգևատվրել ԼՂՀ մեդալներով։

2016թ-ի ապրիլի 1-ին սկիզբ առած "Քառօրյա պատերազմի" ժամանակ կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանտարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը և ․․․․ ․․․․՝ չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։

Շարքային Քյարամ Սլոյանը մահացու վիրավորել է, երբ սպառվել են փամփուշտները, ինչից հետո փորձել է կրակի գծից դուրս բերել ծանր վիրավորված հրամանատարին։
Բազմաթիվ վիրվորումներից և ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հետ բռնված մերձամարտից հետո, սպանվել է, ենթարկվել խոշտանգումների և գլխատվել։

Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2282
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=146098556474069794_kyaram_sloyan.jpg

    ՀՀ ԶՈւ շարքային

    ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ
  • ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=146098583048946366_Qyaram-Sloyan-Bio-photo-1(2).jpg

    ՀՀ ԶՈւ շարքային

    ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ
  • ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=14609858306676156_Qyaram-Sloyan-Bio-photo-2(2).jpg

    ՀՀ ԶՈւ շարքային

    ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ
  • ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=14609874972372005_Qyaram-Sloyan-Bio-4.jpg

    ՀՀ ԶՈւ շարքային

    ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ
  • ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=146098749735408100_Qyaram-Sloyan-Bio-5.jpg

    ՀՀ ԶՈւ շարքային

    ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆ

Տեսադարան
Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott