PAVSTOS BUZAND / ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

V դ. պատմիչ, մատենագիր:

Ուսումնասիրողները տարակարծիք են ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴի անվան, ազգության, ապրած ժամանակի վերաբերյալ, իսկ մինչև XIX դ. վերջին քառորդը նրա «Պատմություն Հայոցը» համարվել է անվստահելի աղբյուր:
Սակայն ֆրանսիացի հայագետ Սեն Մարտենը, գերմանացի գիտնական Ա. Գուտշմիդը և ուրիշներ լրջորեն ուսումնասիրել են երկն ու գնահատել այն որպես կարևոր պատմական աղբյուր: Ս. Մալխասյանցի կարծիքով՝ Բուզանդ մականունը բաղկացած է «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա՝ մատենագրի «Պատմություն Հայոց»-ի իսկական և համապատասխան անունը եղել է «Բուզանդարան պատմությունք», այսինքն՝ պատմությունների ժողովածու Բուզանդի:
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴի վերաբերյալ առաջին տեղեկությունը հաղորդող Ղազար Փարպեցին նրա «Պատմությունը» համարում է երկրորդը (Ագաթանգեղոսի երկից հետո) և նրանում հանդիպող թերությունները վերագրում հետագա թերուս մարդկանց:
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ-ի երկն ընդգրկում է պատմական կարճատև ժամանակաշրջան՝ Խոսրով Բ Կոտակից մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387) Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև:
Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ), որոնք բաժանվում են առանձին վերնագրեր ունեցող գլուխների:
Առաջին երկու դպրությունների բացակայությունը տարբեր կերպ է մեկնաբանվել. որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ դրանք կորել են, մյուսների ենթադրությամբ՝ հեղինակը չի գրել, որպեսզի չկրկնի Ագաթանգեդոսին: Երրորդ դպրության մեջ (21 գլուխ) շարադրված են Խոսրով Բ Կոտակի և Տիրանի,
չորրորդում (59 գլուխ)՝ Արշակ Բ: Հինգերորդում (44 գլուխ)՝ Պապի և Վարազդատի թագավորության օրոք կատարված իրադարձությունները, վեցերորդում (16 գլուխ)՝ Պարսկաստանի Ա. Բյուզանդիայի միջև. Հայաստանի բաժանման պատմությունը:
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴը երկը շարադրելիս օգտվել է Աստվածաշնչից, վարքաբան-վկայաբանական գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից:
Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը:
Երկը հագեցած է քրիստոնյա գաղափարախոսությամբ (գրեթե մեկ Երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ և այլն):
Երկում բացակայում է ժամանակագրությունը, առկա են անճշտություններ և պատմական դեպքերի ու դեմքերի որոշակի վիպականացում:
Մեծ տեղ է տրված Մամիկոնյան սպարապետներին (Վասակ, Մուշեղ, Մանվել), նրանք ներկայացված են իբրև քաջահաղթ կռվողներ եկեղեցու, հայրենիքի ու Արշակունի հայ թագավորների պաշտպանության համար:
Ընդարձակ տեղեկություններ են հաղորդվում նաև հայ նշանավոր հոգևորականների մասին:
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ-ի աշխատությունը երկրորդն է (Ագաթանգեղոսի երկից հետո) իր պատմական արժեքով, որի շնորհիվ հնարավոր է պարզել Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորման և գոյության առաջին հարյուրամյակի պատմությունը:
«Պատմություն Հայոցը» պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի IV դ. քաղաքական պատմության, ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասերի ու դասակարգերի փոխհարաբերությունների, եկեղեցական հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հակամարտության մեջ Հայաստանի դերի մասին և այլն:
«Պատմություն Հայոցը» շարադրված է ճոխ ու պատկերավոր լեզվով և հայկական մատենագրության արժեքավոր երկերից է:
Առաջին անգամ «Բիւզանդարան պատմութիւն...» խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսերեն (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ՝ գերմ. (1879):
Ս. Մալխասյանցի աշխարհաբարի փոխադրումը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում:

Երկեր. Հայոց պատմություն, Ե., 1987:

Գրակ.
Մալխապւսևց Ս., Ուսումնասիրութիւն Փաւստոս Բիւզանդի պատմութեան, Վնն., 1896:
Գելցեր Հ., Փաւստոս Բիւզանդ կամ Հայկական եկեղեցւոյ սկզբնաւորութիւն, թրգմ.՝ Հ. Թորոսյան, Վնտ., 1896:
Բաբայան Լ., Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (V-VIII դարեր), Ե, 1977:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 10188
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott