VLADIMIR BALAYAN / ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.facebook.com

Ազատամարտիկ
1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ(հետմահու),
«Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար:

Ծնվ. 14.01.1958թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Մահ. 09.06.1992թ.: Զոհվել է Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում:

Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում:
Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ:
Մասնագիտությամբ գյուղատնտես էր:

1983-ից մասնագիտությամբ աշխատել է հայրենի գյուղում:
1986թ. որպես անտառապահ Մարտակերտի անտառատնտեսությունում:
Հետագայում նա ավարտեց գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատեց որպես անտառապահ Մարտակերտի անտառտնտեսությունում: Ամուսնացել եւ կազմել էր հոյակապ ընտանիք ու խաղաղ ապրում էր իր կնոջ եւ երեք երեխաների հետ:

Սակայն կյանքի սովորական ընթացքը խախտվեց 1988 թվականին: Վլադիմիրը քաջ գիտակցում էր, որ հարազատ հողին մահացու վտանգ է սպառնում: Կանխատեսելով հետագա իրադարձությունների վտանգավոր զարգացումները՝ խելացի երիտասարդը շատ շուտ հասկացավ, որ պետք է միայն սեփական ուժերին ապավինել, ուստի սկսեց գործել: Վաճառեց սեփական ավտոմեքենան, զենք գնեց եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորեց, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:
Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որեւէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:

1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այդ ծանոթությունը նրանց ճակատագրերով կապեց միմյանց ընդմիշտ… Այդ ծանոթությունը իրոք էլ ճակատագրական եղավ ողջ ազատագրական պայքարի համար: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ:

Զորախմբում տիրում էր թե՛ ջերմ, բարեկամային մթնոլորտ եւ թե՛ խիստ կարգապահություն: Զինվորներին խստիվ արգելված էր օգտագործել ինչպես ալկոհոլ, այնպես էլ ծխախոտ: Նրանք տիրապետում էին արեւելյան մարտարվեստներին եւ անընդմեջ կոփում իրենց մարմինը: Նույնիսկ ծանր մարտերից հետո, կամ մարտերի օրերին զինվորները չէին դադարեցնում մարզումները: Սակայն ամենից կարեւորն ու հատկանշականը երկու հրամանատարների միմյանց հանդեպ ունեցած բացարձակ վստահությունն էր, հավատը, սերը:

Շատերին զարմացնում էր Վլադիմիրի սկզբունքայնությունը: Երբ թշնամին մոտեցել է Մարտակերտին, կինը տագնապահար լաց լինելով, խնդրում է Վլադիմիրին, որ նա ընտանիքը դուրս բերի գյուղից: Սակայն Վլադիմիրը անկոտրում էր: «Եթե ես ընտանիքս հանեմ… կասեն` հրամանատարը փախչում է»: Եվ նա մինչեւ վերջին օրն ընտանիքը թողեց գյուղում:

Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 4 զոհ: Դժբախտաբար, 5-րդը եւ 6-րդը եղան հենց իրենք` երկու հրամանատարները:
Վլադիմիր Բալայանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Մարտակերտի, Շահումյանի, Ասքերանի, Հադրութի և Լաչինի շրջաններում:

Նյութը՝ dasaran.am

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2111
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149157210927_vladimir_balayany_1.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149130515431_vladimir_balayany_2.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149261119050_vladimir_balayany_3.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149230007078_vladimir_balayany_4.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149214673254_vladimir_balayany_5.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149275871220_vladimir_balayany_6.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149269716842_vladimir_balayany_7.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149260774486_vladimir_balayany_8.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149268390763_vladimir_balayany_9.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ
  • ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=137218149280091706_vladimir_balayany_10.jpg

    «Ազատագրական բանակի «Արցախ ճակատի» հրամանատար

    ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott