ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան

Նկարիչ:

Ծնվ․ 31.05.1869թ․, Տրապիգոն։
Մահ․ 11.02.1937թ․, Նիս (Ֆրանսիա)։

Ավարտել է Բեռլինի գեղարվեստական ակադեմիաները (1894), Ղրիմում կատարելագործվել է Հ. Կ. Այվազովսկու արվեստանոցում (1894):
1885-ին Տրապիգոնից մեկնել է Բաթում,
1900-ին՝ Բեռլին, դարձել Բեռլինի Արվեստագետների միության անդամ (1904), մասնակցել ցուցահանդեսների:
1908-11-ին ստեղծագործել է Տրապիգոնում,
1911-ին մեկնել Գերմանիա,
1914-ին՝ Լոնդոն, Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո հաստատվել Նիսում:
ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆը ստեղծել է ծովային տեսարաններ և բնանկարներ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները » ևն), որոնք աչքի են ընկնում գունալուսային նուրբ հարաբերումներով, ծովի անեզրության, կենսալիության և իրականության ու նյութականի խոր զգացողությամբ:

Բնանկարներում արձագանքել է իր ժողովրդի պատմության ողբերգ. իրադարձություններին:

Հ. Այվազովսկուց հետո ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆը ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստում:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1902, 1904), Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում, Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Նիսում (1918, 1932, 1936), Մարսելում (1923), Փարիզում (1925):

ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆի աշխատանքներից պահվում են ՀԱՊ- ում, Ս. էջմիածնի վանքի Վեհարանում, Նիսի գեղարվեստի, Կաունասի Մ. Չյոռլյոնիսի անվ., Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով (1925):

Գրակ.
Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1991:
Հակոբյան Ա., Ծովանկարիչ Վարդան Մախոխյան, Ե., 2004:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1208
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott