ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Գրող:

Ծնվ. 01.09.1894թ., ք. Մեզիրե (Խարբերդի նահանգ):
Մահ. 18.07.1938թ., Երևան:

Ավարտել է Խարբերդի Ազգ. կեդրոնakan վարժարանը (1907), աշակերտել է Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին:

1908-ին մեկնել է Կ. Պոլիս, 1909-ին՝ Փարիզ, ապա՝ Նյու Յորք,
1912-ին ընդունվել Է Վիսկոնսինի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացների:
1915-16-ին մասնակցել է հայ կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գրագիրն ու վարել օրագրությունը, որը 1920-ին հրատարակել է «Զօր. Անդրանիկ և իր պատերազմները» վերնագրով՝ Արսեն Մարմարյան կեղծանունով:
1917-18-ին խմբագրել է Անդրանիկի հրատարակած «Հայաստան» թերթը:

Սերտ կապի մեջ է եղել Հ. Թումանյանի հետ:

Հեղինակ է բանաստեղծությունների գրքույկների («Աւերակ», 1908, «Սրինգ», 1909), վիպակների («Իմ հօրաքոյրը», 1916, «Տոնոն», 1917), պոեմների («Ողբ անմահութեան», 1917, «Արեւելք», 1918), եր- գիծ. վեպի («Դոկտոր Բուրբոնեան», 1918), բանասիր. ու գրականագիտ. հոդվածների, որոնցում արտահայտված է Վ. Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգ-քաղ. ճակատագրի նկատմամբ:

Վ. Թոթովենցը 1220-ի մայիսին մեկնել է Կ. Պոլիս:
1922-ին վերադարձել է Հայաստան:

Հրատարակվել են Վ. Թոթովենցի «Փոթորիկին մեջ» (1922), «Մահվան բատալիոն» (1923), «Պողպատե ճաշ» (1924), «Նոր Բյուզանդիոն» (1925, համամիութ. մրց., բեմադրվել է նաև Փարիզում), «Սասմա ծռեր» (1925), «Հրդեհ» (1927) դրամատիկ. ստեղծագործությունները, «Նյու Յորք» (1927), «Կոմսոմոլ Կարոյի արկածներից» (1927), «Գյումրի-Նյու Յորք» (1929, համահեղինակ՝ Ե. Չուբար) վիպակները ևն:

1929-36-ը Թ-ի ստեղծագործ, կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս են տեսել «Ալքերիկա» (1929) պատմվածաշարը, «Ասատուր և Կլեոպատրա» (1929), «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» [1935, կինոնկար՝ «Կտոր մը երկինք», 1980, Հայֆիլմ] պատմվածքները, «Բաքու» (1930-34) եռահատոր վեպը ևն:

Վ. Թոթովենցի լավագույն գործերից են նաև «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» (1933, ռուս.՝ 1963, անգլ.՝ 1971) ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն» (բեմ.՝ 1932), «Մոխրակույտ» (1936) պիեսները:

Վ. Թոթովենցն գրել է նաև «Աստղաձոր» օպերայի լիբրետոն, գրականագիտ. ուսումնասիրություններ ու հրապարակախոս. գործեր:

Թարգմանել է Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները, Հ. Ջավիդի «Սեյավուշ» պատմական չափածո դրաման:

1936-ին անհիմն բռնադատվել է և գնդակահարվել:

Հետմահու արդարացվել է (1954):

Երկեր.
Երկ., Ե., 1957:
Պատռուածքներ, ԿՊ, 1921:
Պատմուածքներ, Բոստոն, 1921:
Կապույտ ծաղիկներ, Ե., 1972:
Երկ., հ. 1-3, Ե., 1988-91:

Գրակ.
Մանուկյան Ս., Վահան Թոթովենց, Ե., 1959:
Արզումանյան Ս., Վահան Թոթովենց, Ե., 1961:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 15946
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott