VAHAGN HOVNANYAN STEPANI / ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գործարար
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 16.02.1932թ., ք. Քիրքուք (Իրաք):

Գործարար, հասարակական գործիչ, բարերար:

Հ.Ս. Հովնանյաևի եղբայրը:

Ավարտել է Բաղդադի քոլեջը (1952), Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը (1956):

1959-ին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969-ին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit»), այնուհետև՝ հեռահաղորդակցության («Callular Vision») ընկերությունները:
«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998-ից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976թ-ին Նյու Միլֆորդ ք-ում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հս-արլ-ի հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը:
2000-ին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան,
2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները:

Ռիջֆիլդ ք-ի (Նյու Ջերսի նահանգ) Ս. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ:

Պարգևատրվել է.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969),
Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներ,
Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշան,
Ս. Լեոնի և Ա. Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
կանադա-հայկական «Տարվա հայ», «էլլիս Այլանդ» (ԱՍՆ), «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակեր:

1998-ից Երևանում կառուցվում է «Վահագնի» թաղամասը:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2616
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott