VAZGEN A PALCHYAN / ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Նույն ինքը Վազգեն Ա Բուխարեստցի:

Ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ:

Ծնվ. 03.10. 1908թ., Բուխարեստ:
Մահ. 18.08.1994թ., Ս. Էջմիածին:

Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից:
ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991):
Հայաստանի Ազգային հերոս (1994):


Հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանին:

Ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը (1936), գործնական մանկավարժության բաժինը (1937):

1930-ական թթ-ից ազգային-հասարակական, այնուհետև եկեղեցական եռանդուն գործունեություն է ծավալել ռումինահայ գաղութում:

Բուխարեստում հիմնել ու հրատարակել է «Հերկ» գիտահասարակական ամսագիրը (1937-38), դասավանդել հայկական դպրոցներում (1929-43):

1943-ին Աթենքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա, նշանակվել Ռումինիւսյի հայոց թեմի առաջնորդ, տեղապահ (1947-55-ին՝ առաջնորդ):

1948-ին ստացել է ծայրագույն վարդապետ. աստիճան,
1951-ին ձեռնադրվել եպիսկոպոս:

Ընտրվելով կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական լայն գործունեություն:

Մեծ ներդրում ունի հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր-մշակութային նոր արժեքների ստեղծման, հների հավաքման գործում:

Հեղինակ է իմաստասիրական ու հրապարակախոսական բնույթի և հայագիտական ուսումնասիրությունների:

Զգալի ավանդ ունի էկումենյան շարժման և միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:

Մասնակցել է կրոնական գործիչների՝ հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի):

1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:

1989-ին վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը, ձեռնարկել Արցախի մի շարք վանքերի վերաբացումն ու նորոգումը, վերաբացել է Սյունիքի և Գուգարքի թեմերը:

Մեծ է ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆի ավանդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գործում, որին սատարելու և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին:

Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» (1994) և բազմաթիվ պետական ու եկեղեցական շքանշաններով, մեդալներով:

Կաթողիկոս, գահին ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆին հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանը:

Երկեր.
Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վէպին մէջ, Բուխարեստ, 1940:
Խրիմեան Հայրիկ որպէս դաստիարակ, Բուխարեստ, 1943:
Խօսք Հայրենիքի մասին, Բուխարեստ, 1945:
Հայրենի արեւին տակ, Բուխարեսւո, 1954:
Կենսագրություն, կոնդակներ, քարոզներ, ճառեր, ելույթներ, գիրք 1-4, Էջմիածին, 1958-83:
Մեր Պատարագը, Էջմիածին, 1990:
Գալիքի տեսիլքով, գիրք 1, 2, Էջմիածին, 1988, 1993:

Գրակ.
Հարությունյան Վ., Եկայքշինեսցուք, Էջմիածին, 1989:
Շտիկյան Ս., Վազգեն Առաջին, համառոտ 1986:
Նույնի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մատենագիտությունը, Էջմիածին, 1995:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6164
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286426004557_vazgen-a-pelechyan-1.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286495517128_vazgen-a-pelechyan-2.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286480344948_vazgen-a-pelechyan.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13492428644187845_vazgen-a-pelechyan-3.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286438799289_vazgen-a-pelechyan-5.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286462204186_vazgen-a-pelechyan-6.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286436462593_vazgen-a-pelechyan-7.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286436310917_vazgen-a-pelechyan-8.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ
  • ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134924286474094031_vazgen-a-pelechyan-9.jpg

    Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից: ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (1991): Հայաստանի Ազգային հերոս (1994):

    ՎԱԶԳԵՆ Ա ՊԱԼՃՅԱՆ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott