STEPAN OSKANYAN / ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ: 
Նույն ինքը՝ Ստեփան Ոսկան 
Ծնվ. 1825թ., Զմյուռնիա:
Մահ. 1901թ., Զմյուռնիա:
Ավարտել է ծննդավայրի Մեսրոպյան վարժարանը: 
1846-ին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում: 
1852-54-ին Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրել է (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853) և «Հռոմեական պարգեւ» (1854) պամֆլետները: 
1855-1856-ին Փարիզում մի խումբ համախոհների հետ հրատարակել է «Արևելք», 1859-ին և 1864-65-ին՝ «Արևմուտք» հանդեսները: 
Այստեղ ծանոթացել է Մ. Ղ. Նալբանդյանի հետ, արտատպումներ արել «Հյուսիսափւսյլից»: 
ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆը հայ ժողովրդին կոչել է համախմբվածության, միասնության, թուրքական բռնակալության դեմ պայքարի: 
1860-ին մեկնել է Իտալիա. Տուրինում խմբագրել է «Լ՛իտալի» ֆրանսիական թերթը: 
1865-ին հաստատվել է Զմյուռնիայում, աշխատել տեսուչ և ֆրանսերենի ուսուցիչ Մեսրոպյան ու Հռիփսիմյան վարժարաններում, հիմնել Ուսումնասեր ընկերությունը: 
1869-91-ին հրատարակել է «Լա Ռեֆորմ» (Զմյուռնիա) ֆրանսերեն թերթը: 
1880-ական թթ. աշխատակցել է «Արշալույս Արարատյան», «Մետեորա» և այլ պարբերականների: 1850-60-ական թթ. հայ գեղարվեստական արձակի և հրապարակախոսության արժեքավոր նմուշներից են 
ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆի «Ազգային պակասութիւն», «Հայ դիւցազնուհի մը», «Խաչատուր Աբովեան», «Քսանչորս ստութիւնք», «Լեռնականք», «Հայրենիք եւ հայրենասիրութիւն » և այլ գործեր: 
ՍՏԵՓԱՆ ՈՍԿԱՆՅԱՆը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված և պատկերավոր լեզվով, մեծ տեղ է տվել լուսավորությանը, կարևորել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: 
Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, կատարել թարգմանություններ ֆրանսերեն գրականությունից: 
Հանդես է եկել Հարմա, Հրանտ, Վահե, Օ. Օ., Օրպել և այլ ծածկանուններով:
Գրկ. 
Լեո, Ստեփան Ոսկան, «Մուրճ», 1901, № 11-12: 
Հակոբյան Մ., Գալուստ Կոստանդյանը, Ստեփան Ոսկանյանը և էմիլ Լիթրեն, ԲՀԱ, 1971, № 1:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 ՄԻՔԱՅԵԼ ՉԱՅԼԱԽՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ				 
			 
			 Բույսերի ֆիզիոլոգ: Կենսբ. գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1943), ԽՍՀՄ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1971): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967):
			 
			 	Ավելին...
			 
			 
				  
					ՄԻՔԱՅԵԼ ՉԱՅԼԱԽՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ				 
			 
			 Բույսերի ֆիզիոլոգ: Կենսբ. գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1943), ԽՍՀՄ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1971): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967):
			 
			 	Ավելին...
			 	
		 
	 
 





 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 