STEPAN ZORYAN (ARAQELYAN) EXIAYI / ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

Ծնվ. 15.09.1889թ., ք. Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր):
Մահ. 14.10.1967թ., Երևան:

Լ.Ս. Զորյանի հայրը:

Ավարտել է Ղարաքիլիսայի ռուսական դպրոցը (1904):
1906-ին տեղափոխվել է Թիֆլիս:
1909-11-ին աշխատել է «Սուրհանդակ»,
1912-19-ին՝ «Մշակ» թերթերի խմբագրություններում:
1919-ին վերադարձել է Հայաստան,
1919-20-ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում,
1922-25-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմատի հրատարակչության գլխ. խմբագիր,
1950-54-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար:

1918-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների ժողովածուն, որը կյանքի ու մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ նոր որակ էր հայ գրականության մեջ:

Սոցիալական չարիքի պատկերման առումով ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917, համանուն կինոնկար՝ 1985, Հայֆիլմ):

«Պատերազմ» (1925) ժողովածույում զետեղված պատմվածքներում [«Պատերազմ», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» (համանուն կինոնկար՝ 1968, Հայֆիլմ)] անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին:

«Հեղկոմի նախագահը» (1926, համանուն կինոնկար՝ 1977, Հայֆիլմ), «Գրադարանի աղջիկը» (1926) վիպակներում և «Ամիրյանի ընտանիքը» (1921, հրտ.՝ 1963) վեպում պատկերել է XX դ. 20-ական թթ. բարդ ու հակասական իրադրությունը:

Հայրենական պատերազմի (1941-45) տարիներին ստեղծել է թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներ («Պարզ հոգիներ», 1945, ժող.):

1944-ին լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը, որտեղ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆը Պապին ներկայացրել է որպես պետական և քաղաքական նշանավոր գործիչ:

Այնուհետև հրատարակվել են «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967) պատմավեպերը:
Պատմավեպերում Հայաստանի IV դ. քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծմամբ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆը հաստատում է պետականության կարևոր դերը՝ որպես ժողովրդի գոյության գլխ. նախադրյալ:

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆy ստեղծագործել 1 նաև մանուկների և պատանիների համար («Խուժան Արշոն», 1928, «Չալանկը», 1930, «Մի գիշեր անտառում», 1931, «Սև Սեթոն», 1935, պատմվածքներ, «Հեքիաթներ », 1941 և այլն):

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» (գիրք 1-2, 1935-39) վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է:

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունի «Հուշերի գիրքը» (1958), որտեղ տրված են Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Մ. Գորկու, Ա. Շիրվանզադեի և այլոց վավերական դիմանկարները:

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆը հեղինակ է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածների:

Հայ թարգմանչական արվեստի նշանավոր գործերից են Լ. Տոլստոյից, Ի. Տուրգենևից, Վ. Գարշինից, Մ. Տվենից, Ս. Ցվայգից ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի կատարած թարգմանությունները:

ՀԳՄ 1980-ին սահմանել է ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի անվան լավագույն թարգմանության համար ամենամյա և 1983-ին՝ մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակներ:

Վանաձորում գործում է ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆի տուն-թանգարանը:

ԽՍՀՄ (1954-58, 1958-62, 1966-67) և ՀԽՍՀ (1963-67) ԳԽ պատգամավոր:

* * * *

«Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ.... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:
Ստեփան Զորյան

Երկեր.
Երկ. ժող., հ. 1-12, Ե., 1977-90:

Գրակ.
Աղաբաբյան Ս., Ստեփան Զորյան, Ե., 1955:
Սարգսյան Խ., Ստեփան Զորյան, Ե., 1960:
Մկրտչյան Հ., Ստեփան Զորյան, Ե., 1977:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 12601
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586966545461_stepan_zoryan_1_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586988758759_stepan_zoryan_2_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586964571291_stepan_zoryan_3_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586934684882_stepan_zoryan_4_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586991084659_stepan_zoryan_5_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586994183262_stepan_zoryan_7_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586984559691_stepan_zoryan_8_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586960562475_stepan_zoryan_9_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ
  • ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135206586981507544_stepan_zoryan_10_001.jpg

    Գրող: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965):

    ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ (ԱՌԱՔԵԼՅԱՆ) ԵՂԻԱՅԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott