ՍՄԲԱՏ ԽՈՋՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Հետախույզ: Գեներալ-մայոր:

Ծնվ. 15.10.1903թ., գ. Աչաջուր, Իջևան:
Մահ. 1984թ. ք.Երևան:

Փայլուն տիրապետել է թուրքերեն լեզվին և բազմիցս գործուղվել է Անկարա` հույժ գաղտնի հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:
1900-ականներին Ս. Խոջոյանը գործուղվում է Թուրքիայի մայրաքաղաք, հանձնարարական ստանում հետևել Մեջլիսի ազդեցիկ պատգամավոր Մահմուդ Շովկաթին, որը չափազանց նման էր Ս. Խոջոյանին ոչ միայն արտաքինով, այլև ձայնի տեմբրով:
Ս. Խոջոյանը երեք տարի շարունակ ուսումնասիրել է Շովկաթի բնավորության գծերը, արտահայտչամիջոցները, սիրելի և չսիրած կերակրատեսակները, գործընկերներին, բարեկամների և չարակամների շրջապատը և այլն:
Հետախուզության հաշվարկը կայանում էր նրանում, որ Շովկաթը անբուժելի հիվանդ է և նրան մնացել է ապրելու խիստ սահմանափակ ժամանակ:

Հատուկ ծրագրավորված գործողության արդյունքում, Սմբատ Խոջոյանը փոխարինում է Մահմուդ Շովկաթին ինչպես աշխատավայրում, այնպես էլ իր ընտանիքում: Նա կատարյալ նմանությամբ ելույթ էր ունենում թուրքական Մեջլիսում, այցելում էր հասարակ մահկանացուների համար անհասանելի օբյեկտներ և Մոսկվա էր ուղղարկում բացառիկ արեժաքավոր տեղեկություններ:

Շովկեթ-Խոջոյանը մասնակցել է թուրքիայի հերթական պառլամենտական ընտրություներին և հաղթանակ տարել. թուրք ընտրազանգավածն այնքան հրապուրված է եղել նրա հրետորական ունակություններով ու մեծ հասարակա-քաղաքական ակտիվությամբ, որ կասկած անգամ չի ունեցել խարդավանքի:

Կարճ ժամանակ անց գեներալ-մայոր Ս. Խոջոյանի կեղծարարությունը հայտնաբերում է Շովկաթի հայազգի թրքացված կինը, որի հայրը հրաշքով փրկվել էր 1915 թ-ի Մեծ եղեռնից:
Շատ շուտով Մահմուդ Շովկաթի հայազգի կինը ևս ամրագրվում է Սովետական Միության Պետական հետախուզության վարչությանը, որպես հետախույզ:

Տարիներ անց միայն թուրքական հակահետախուզական ուժերը մերկացնում են Խոջոյանի իսկությունը, սակայն խուսափելով հրապարակային խայտառակությունից` չէին բարձրաձայնում հայազգի հետախույզի մասին տեղեկությունը:

Հետախուզության կենտրոնական գրասենյակը երկու անհաջող փորձ է ձեռնարկում Խոջոյանին Եվրոպա տեղափոխելու համար: Ի վերջո, հետախույզը որոշում է լողանցել Արաքս գետը: Լողանցելիս թուրք զինվորները նկատում են հետախույզին և կրակ բացում նրա ուղղությամբ:
15 ժամ շարունակ Սմբատ Խոջոյանը գտնվել է ջրասուզված վիճակում` թթվածին ստանալով ցողունի միջոցով: Միայն ուշ գիշերը նա կարողանում է գետանցել ՀԽՍՀ ափը:

Մեծանուն հետախույզը մահացավ Երևանում` 1984թ-ին:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2357
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott