SERO XANZADYAN NIKOLAYI / ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Գրող:
ՀՀ մշակույթի վաստ. գործիչ (1972):
Սոց. աշխատանքի հերոս (1984):

Ծնվ. 03.12.1915թ., Գորիս:
Մահ. 26.06.1998թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

1990-94-ին՝ Հայ գրողների միության նախագահ:

Լույս են տեսել «Մեր գնդի մարդիկ» (1950), «Հողը» (գիրք 1-2,1954-55) վեպերը, «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում » (1956), «Կարմիր շուշաններ» (1958) պատմվածքների ժողովածուները, «Քարանձավի բնակիչները» (1959) վիպակը:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961, կինոնկար՝ «Հուսո աստղ», 1978) պատմավեպը՝ նվիրված հայ ժողովրդի XVIII դ. ազատագրական շարժմանը:

Ժամանակակից մարդու ներաշխարհն են բացահայտում և ամբողջացնում ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆի պատմվածքները, վեպերը, վիպակները [«Կորած արահետներ», 1964, «Քաջարան», 1965, «Այրված տունը» (1965, կինոնկար՝ «Լքված հեքիաթների կիրճը», 1974), «Մատյան եղելությանց» (հեռուստաբեմադրություն՝ 1966), «Անձրևից հետո», 1969, «Ինչո՞ւ, Ինչո՞ւ», 1970, «Երեք տարի, 291 օր» (1972, ՀՀ Պետ. մրց.՝ 1977), «Սևանի լուսաբացը» (1974)]:

«Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976) վեպը պատկերում է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը 1915-16 թթ., նրա հերոսական դիմադրությունը թուրք ջարդարարներին:

«Թագուհին հայոց» (1978) վեպը հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիր է, «Անդրանիկ»-ում (1989) պատկերված է զորավար Անդրանիկի՝ հանուն գոյապահպանման անձնազոհ պայքարն ընդդեմ թուրքական իշխանությունների:

Գարեգին Նժդեհի մասին է համանուն վեպը («Գարեգին Նժդեհ», 1993):

ՀՀ (1980-85, 1985-90), ԽՍՀՄԺող. (1989-91) ԳԽ պատգմ.:

Երկ.
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1981-83:
1971, ամառ (պատմվածքներ, վիպակ և պիես), Ե., 1979:
Ինչպես հիշում եմ: Հուշեր, Ե., 1988:
Արաքսը պղտորվում է (վեպ), Ե., 1985:
Շուշի (պատմավեպ), Ե., 1991:

Գրակ.
Հայրյան Գ., Սերո Խւսնզադյան (կյանքն ու գրական գործունեությունը), Ե., 1979:
Պետրոսյան Թ., Սերո հյւսնզադյանի պատմական արձակը, Ե., 1986:
Սերո Խանզադյան: Մատենագիտություն, Ե., 1992:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 19796
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott