SERGEY PARAJANOV (SARGIS PARAJANYANC) IOSIFI / ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (ՍԱՐԳԻՍ ՓԱՐԱՋԱՆՅԱՆՑ) ԻՈՍԻՖԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ռեժիսոր
Բնակավայրը` Հայաստան

Կինոռեժիսոր:
ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

Ծնվ. 09.01.1924թ., Թիֆլիս:
Մահ. 20.07.1990թ., Երևան, թաղված է Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1942-45), ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1951):

1951-ից՝ Կիևի Ա. Դովժենկոյի անվ. կինոստուդիայի ռեժիսոր:

Մասնակցել է «Երրորդ հարվածը » (1948) և «Տարաս Շևչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը,
նկարահանել «Անդրիեշ» (1955, Յա. Բազելյանի հետ), «Առաջին տղան» (1959), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Մոռացված նախնիների ստվերները» (1965, Կիևի համամիութենական., Մար դել Պլատայի կինոփառատոների, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակներ, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալ, Ուկր. ԽՍՀ Պետ. մրցանակ՝ 1990, ևն), Վրացֆիլմում՝ «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (1984, Դ. Աբաշիձեի հետ), «Աշուղ Ղարիբ» (1988, Նիկե մրց.՝ 1991, Մոսկվա) ֆիլմերը:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎի «Նռան գույնը» (1969, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1988, Հայֆիլմ) կինոնկարը հաստատել է Նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎին բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը:

Հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի [«Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր » (երկուսն էլ՝ 1957), «Հակոբ Հովնաթանյան» (1968), «Փիրոսմանի» (1985)] և կինոսցենարների:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎի գեղանկարչական գործերի (գծանկար, կոլաժ, մանրանկար ևն) ցուցահանդեսներ են բացվել Թբիլիսիում (1985), Երևանում (1988, 1990), Փարիզում (2007):

Նկարահանվել է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎին նվիրված շուրջ 30 ֆիլմ:

1991-ից Երևանում գործում է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎի թանգարանը, կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում (1997, բրոնզ, քանդ.՝ Բ. Մազուր), մահարձանը՝ Երևանում (1999, բրոնզ, գրանիտ, քանդ.՝ Ա. Հ. Շիրազ):
Սերգեյ Փարաջանովի անունն է կրում 1969թ. հայտնաբերված (3963) Փարաջանով աստերոիդը։

Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (2005) սահմանել է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎի անվան մրցանակ («Փարաջանովյան Թալեր»):


* * * *
«Նռան գույնով» Փարաջանովը կինոն մի քանի տասնամյակ առաջ մղեց»:
Ֆեդերիկո Ֆելլինի, իտալացի կինոռեժիսոր

* * * *
«Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»:
Ֆեդերիկո Ֆելլինի, Տոնինո Գուեռա, Ջուլիետա Մազինա, Ալբերտո Մորավիա, Մարչելլո Մաստրոյանի, Բեռնարդո Բերտոլուչի, Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրից

Երկեր.
Письма из зоны, Е., 2000;
Исповедь (Киносценарии. Письма), СПб., 2001.

Գրակ.
Մադոյան Ռ., Նռան գույնը Լ. Փարաջանովի լեգենդը, Գլենդեյլ, 2001:
Григорян Л., Три цвета одной страсти. Триптих о Параджанове, М., 1991;
Калантар К., Очерки о Параджанове, Е., 1998;
Катанян В., Параджанов. Цена вечного праздника, Н. Новгород, 2001;
СazaIs P., Serguei Paradjanov, P., 1993.

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3907
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631253751133_10-15fine_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631268083409_Bild179_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=13543463126185473_Paradjanov8-Copy_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631290644558_Paradjanov12_001.jpg

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631260282092_Paradjanov13_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631297410547_Paradjanov14_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631298816344_Paradjanov15_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=135434631217842824_Paradjanov16_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=13543463123716506_Paradjanov20_001.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562729900374_sergey_parajanov_1.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562720644890_sergey_parajanov_2.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562775797448_sergey_parajanov_.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562718760759_sergey_parajanov_5.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562793389566_sergey_parajanov_6.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562724615442_sergey_parajanov_7.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ
  • ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

    /image/?type=album&prefix=album&img_id=138926562840781074_sergey_parajanov_8.jpg

    Կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկր. ԽՍՀ ժող. արտիստ (1990):

    ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott