SEYRAN OHANYAN MUSHEXI / ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` www.gov.am
hy.wikipedia.org

ՀՀ Պաշտպանության նախարար:
ՊԲ գեներալ-գնդապետ (2007):
ԼՂՀ պաշտպանության նախարար (1999-2007):
ՀՀ պաշտպանության նախարար (2008):
Արցախի հերոս (1999):

Ծնվ. 01.07.1962թ., Շուշի:

Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական բարձրագույն ուսումնարանը (1983):
1983-88-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ որպես մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար,
1988-92- ին՝ Ստեփանակերտում տեղակայված ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար:
1992-ի մարտ-դեկտեմբերին՝ Ստեփանակերտում կազմավորված հայկական առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար,
1992-93-ին և 1994-98-ին՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ,
1993-94-ին՝ ՊԲ շտաբի պետ,
1998-99-ին՝ զորամիավորման հրամանատար,
1999-2007-ին՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար,
2007-ից՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Ղարաբաղի ազատագրական այքարի ժամանակ մասնակցել է Կրկժանի ազատագրման ռազմագործողության պլանի մշակմանը, օգնել ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման աշխատանքներին, Շուշիի ազատագրման (1992-ի մայիսի 8-9) ժամանակ ղեկավարել Ջանհասան-Քյոսալար ուղղության ռազմագործողությունը,
1992-ի օգոստոս-սեպտեմբերին կազմակերպել Մարտակերտի շրջանի, մասնավորապես Սարսանգի հիդրոհանգույցի պաշտպանությունը:
Պարգևատրվել է
ԽՍՀՄ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի,
«Գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի,
ԼՂՀ «Ոսկե արծիվ», (1999),
ԼՂՀ և ՀՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշաններ,
ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին»,
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան»,
«Մարշալ Բաղրամյան-100» և այլ մեդալներով:
Երկեր.
XXI դարի բանակը, Ե., 2007:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3560
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135486367276163230_seyran_ohanyan_1.jpg

    ՀՀ Պաշտպանության նախարար: ՊԲ գեներալ-գնդապետ (2007): ԼՂՀ պաշտպանության նախարար (1999-2007): ՀՀ պաշտպանության նախարար (2008): Արցախի հերոս (1999):

    ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ
  • ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137266102128957378_Seyran_Ohanyan.jpg

    ՀՀ Պաշտպանության նախարար: ՊԲ գեներալ-գնդապետ (2007): ԼՂՀ պաշտպանության նախարար (1999-2007): ՀՀ պաշտպանության նախարար (2008): Արցախի հերոս (1999):

    ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott