ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Նկարիչ
Բնակավայրը` Հայաստան
Հղումներ` hy.wikipedia.org

Նկարիչ, արվեստաբան:
ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

Ծնվ. 15.06.1885թ., գ. Լիճք (Խարբերդի նահանգի Ակնա գավառ:
Մահ. 08.04.1959թ., Երևան:

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1907):

1908-ից բնակվել է Փարիզում, սովորել գեղարվեստի և զարդարվի ազգային վարժարաններում, միաժամանակ հետևել Ժյուլիեն ակադեմիայիի դասընթացներին (1908-13):
1912-ից մասնակցել է ֆրանսիական ցուցահանդեսների:

Հայ արվեստագետների «Անի» խմբակցության նախաձեռնողներից էր:

Հիմնականում աշխատել է հաստոցային գեղանկարչության բնագավառում (բնանկար, դիմանկար, նատյուրմորտ):

Վաղ շրջանին («Գյուղական փողոց», 1911, «Կոնկառնո», 1921, «Սոզել գետի տեսարանը Լիվերտոնից», 1922, «Ավինյոնի հին կամուրջը», 1930, «էսպալիոնի հին կամուրջը», 1937, բոլորը՝ ՀԱՊ) բնորոշ է անմիջական լուսավոր տրամադրությունը:

Փարիզում ստեղծել է որմնանկարներ՝ Նուպարյան մատենադարանի դահլիճում (1920-ական թթ), Հայ ուսանողների տանը (1930-ական թթ.):

Ստեղծել է նաև զարդարվեստի, գրքի գրաֆիկայի գործեր:

1930-ին ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ ազատ արվեստագետների միությունը, որի անընդմեջ նախագահն էր:

Եղել է ՀՕԿ-ի վարչության անդամ, «Հայ ազգային ճակատ» (1945-ից՝ «Հայ ազգային միություն) կազմակերպության վարչության անդամ և գեղարվեստական հանձնախմբի նախագահ:
1947-ին հայրենադարձել է:
1947-ին՝ ՀՆՍ,
1951-ից՝ նախագահության անդամ:

Ստեղծել է «Գորիս» (1954), «Ծաղիկներ» (1958, մասն, սեփականություն, Երևան), «Ինքնանկար» (1948, ՀԱՊ) և այլ գործեր:

Հեղինակ է «Էդգար Շահին» (1956), «Բնանկարը և հայ նկարիչները» (1958) գրքերի:

Ունեցել է անհատական ցուցահանդես՝ Երևանում (1948):

ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆի գործերը պահվում են ՀԱՊ-ում, Երևանի, Էջմիածնի, Գյումրու թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

Գրակ.
Արամյան Հ., Հայրենադարձ նկարիչ Ռաֆայել Շիշմանյան, «էջմիածին», 1955, № 6:
Խաչատրյան Շ ., Ֆրանսահայ կերպարվեստ [ժող.], Ե., 1991:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1249
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135991248469626430_rafael_shishmanyan.jpg

    ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

    ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
  • ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135991248484074968_rafael_shishmanyan_1.jpg

    ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

    ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
  • ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135991248464365149_rafael_shishmanyan_3.jpg

    ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

    ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
  • ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135991248454775675_rafael_shishmanyan_4.jpg

    ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

    ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ
  • ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=135991248444526763_rafael_shishmanyan_5.jpg

    ՀԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1956):

    ՌԱՖԱՅԵԼ ՇԻՇՄԱՆՅԱՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott