ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Տիեզերագնաց
Բնակավայրը` ԱՄՆ

Ծնվ.22.02.1952թ., Ֆիլադելֆիա (ԱՍՆ):

Ամերիկյան տիեզերագնաց-օդաչու:
Հայազգի առաջին տիեզերագնացը:
Բժշկագիտության դ-ր (1977):
Թռիչքի ծրագրի մասնագետ:

Հայրը Ֆիլիպ Բաղյանը, եղել է օդաչու, կապիտան, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արժանացել «Արծաթե խաչ» շքանշանին:

Ավարտել է Դրեքսելի ճարտարագիտ. (1973) և Թոմաս Ջեֆերսոնի բժշկական (1977) համալսարանները:

1976-78-ին՝ ԱՄՆ-ի ռազմածովային օդային փորձարկման կենտրոնի մեխանիկոս-ճարտարագետ,
1978-80-ին՝ Տիեզերական հետազոտության կենտրոնի չվերթի վիրաբույժ,
1980-95-ին՝ Տիեզերական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տիեզերագնաց, միաժամանակ 1994-97-ին աշխատել է Ծառայողի առողջապահության ծառայությունում,
1995-1998-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում,
1998-ից՝ ԱՄՆ առողջապհության ազգային կենտրոնի վետերանների առողջության վարչության տնօրեն:

Կատարել է 2 թռիչք տիեզերք՝ 1989-ին (STS-29) և 1991-ին (STS-40), թռիչքների տևողությունը՝ 4,99 օր և 9,09 օր:

Աշխատությունները վերաբերում են տիեզ. հիվանդության պատճառներին, շարժման տիեզ. հիվանդությանը, թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմում առաջացող փոփոխություններին, բժշկակենսաբանությանը, տիեզ. ճառագայթմանը:

Պարգևատրվել է.
Տիեզ. հետազոտությունների ամերիկ. կենտրոնի Ծառայության բացառիկ մեդալ (1992):

* * * *
1981-ին որոշվել է, որ տիեզերական թռիչքի պետք է մեկնեն Բաղյանն ԱՄՆ-ից և 25-ամյա աշտարակցի Յաշա Գևորգյանը ԽՍՀՄ-ից. մամուլը գրել է, թե նրանք «միմյանց հետ հայերե՞նն պիտի խոսեն տիեզերքում» («The Armenian observer», Լոս Անջելես, 9.12.1981թ.: Թռիչքները չի կայացել):

* * * *
1986-ին եղել է «Չելենջեր» աստղանավի անձնակազմում, սակայն ի վերջո չի ընդգրկվել («Չելենջերն», ինչպես հայտնի է, աղետի է ենթարկվել):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2442
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

    /image/?type=album&prefix=album&img_id=132094731096639078_Bagian_James.jpg

    Տիեզերագնաց

    ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)
  • ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

    /image/?type=album&prefix=album&img_id=132094734560310781_crew_sts29.jpg

    Տիեզերագնաց

    ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)
  • ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

    /image/?type=album&prefix=album&img_id=13209474906055994_ascan80astro.jpg

    Տիեզերագնաց

    ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)
  • ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

    /image/?type=album&prefix=album&img_id=132094770727051239_sts-40crew.jpg

    Տիեզերագնաց

    ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)
  • ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

    /image/?type=album&prefix=album&img_id=132094784082773337_132036-004-684603EE.jpg

    Տիեզերագնաց

    ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (Bagian)

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott