PARUYR SEVAK / ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Հայաստան

Նույն ինքը ՊԱՐՈՒՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ

Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ:
Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

Ծնվ. 24.01.1924թ., գ. Չանախչի (այժմ՝ Զանգակատուն՝ ՀՀ Արարատի մարզում):
Մահ. 17.06.1971թ., մահացել է ավտովթարից, թաղված է ծննդավայրում:

Ավարտել է ԵՊՀ (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտը (1955):

1963-71-ին՝ ՀԽՍՀ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող,
1966-71-ին, միաժամանակ՝ ՀԳՄ վարչության քարտուղար:

1948-ին լույս է ընծայել բանաստեղծությունների առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկը, այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը, «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները:

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց » սիրային պոեմները և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշկված հրտ.՝ 1966, ՀԽՍՀ Պետ. մրցանակ 1967) քնարափիլիսոփայական պոեմը:

«Անլռելի զանգակատուն» պոեմում պատկերելով Կոմիտասի ճակատագիրը՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿը վեր է հանել Մեծ եղեռնի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգությունը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿի «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմներն առաձնանում են հայրենասիրական շնչով ու փիլիսոփայական մտահանգումներով:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿն իր ստեղծագործությամբ լուծել է նորարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ ավանդված կառուցվածքները համադրելով եվրոպական և ամերիկյան կառուցվածքների հետ: Նման համադրության առաջին ամենանշանակալի դրսևորումն է «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն, որին հատուկ է նախ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները բացահայտելու կիրքը, ապա «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծ, ձևերի ճկունությունը:

«Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածույով ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿը վերաիմաստավորել է մարդուն իր բարդ ու հակասական կյանքով:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿի գրական ժառանգության մի ստվար մասն են կազմում նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրությունները («Սայաթ-Նովա», 1969), հոդվածները:
Գրել է «Մեսրոպ Մաշտոց» (1962, Հայֆիլմ), «Սայաթ-Նովա» (1965, Հայֆիլմ) փաստագրական կինոնկարների սցենարները, կատարել թարգմանություններ:

Եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1966-70):

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ ՀՀ տարբեր քաղաքներում թաղամաս՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում:

Երկեր.
Երկ. ժող., հ. 1-6, Ե., 1972-76:
Երկ., հ. 1-3, Ե„ 1983:
Վառվող արյուն: Հատընտիր, Ե., 2000:
Ծանոթացեք նորից, Բեյրութ, 2001:
Անկեղծ ասած, Ե., 2002:

Գրակ.
Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե., 1970:
Արիստակեսյան Ա., Պարույր Սևակ, Ե., 1974:
Գասպարյան Դ, Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը, Ե., 2001:
Արզումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Ե., 2001:
Չարխչյան Հ., Սուլամիթա. Սևակի մեծ սերը (գիրք 1-2), Էջմիածին, 2004:
Չալիկյան Գ., Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Ե., 2004:
Սարինյան Ս., Պարույր Սևակ, Ե., 2006:
Հովսեփյան Ն., Պարույր Սևակ. Կենսամատենագիտություն, Ե., 1968:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6788
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049937855696_paruyr_sevak_18_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049976449244_paruyr_sevak_15_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049912188878_paruyr_sevak_17_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049968823102_paruyr_sevak_19_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049953461947_paruyr_sevak_20_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049940464828_paruyr_sevak_22_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049975999607_paruyr_sevak_23_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049938200093_paruyr_sevak_24_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049933792370_paruyr_sevak_25_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049927314799_paruyr_sevak_26_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049960598064_paruyr_sevak_27_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049939676413_paruyr_sevak_28_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049997811371_paruyr_sevak_29_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049936814579_paruyr_sevak_30_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049982033037_paruyr_sevak_31_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049991598461_paruyr_sevak_32_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=13507204997019578_paruyr_sevak_33_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=13507204998258405_paruyr_sevak_34_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    /image/?type=album&prefix=album&img_id=135072049991322041_paruyr_sevak_35_001.jpg

    Բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ: Բաանասիրական գիտ. դոկտոր (1970):

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott