ՇԻՐԻՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Երաժիշտ
Բնակավայրը` Հայաստան

Աշուղ:

Իսկական անունը՝ Հովհաննես Կարապետյան Կարապետի

Ծնվ. 1827թ., գ. Կողբ (Սուրմալուի գավառ)
Մահ. 1857թ., Վաղարշապատ:

Երկու տարեկանում կուրացել է:

Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Բավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ Էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում:

Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շ. (թուրք.՝ քաղցր):

Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում:

Մեզ են հասել ՇԻՐԻՆի չորս տասնյակ հայական և ավելի քան 100 թուրքական երգեր:

Առաջին երգերը տպագրվել են 1850-ին՝ Գ. Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»:

1856-ին լույս է տեսել ՇԻՐԻՆի երգերի առաջին ժողովրդական,
1891 –ին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով:

Ստեղծագործել է աշուղ, ամենաբարդ երգատեսակներով:

ՇԻՐԻՆի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան:

Պատմական առումով ՇԻՐԻՆի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի:


Մեծ ժողովրդականություն են վայելում ՇԻՐԻՆի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափնջիև» երգերը:

Երկ.
Տաղարան, Ե., 1966:

Գրկ.
Լեվոնյան Գ., Հայ աշուղներ, Ալեքսանդրապոլ, 1892:
Մանուկյան Մ., ԱշուղՇիրինի երգերի մեղեդիները, ՊԲՀ, 1976, № 3:

* * * *

Շիրին եւ Ջիվանի։ Այգեբան․․․
ԱՅԳԵԲԱՆ
Շիրին (1827-1856)

Այգեպան, ին՞չ ես անում, շամբը բուրաստան չի լինի․
Օձը որքան գեղեցիկն ըլնի, սիրական չի լինի․
Կատուին ուսացընես օրը հազար նազ ու նաբաթ․
Տիրասեր եւ բարեսիրտ, յայտ է․ իբր շան չի լինի։

Ագռաւին շուշի միջում պահես շաքար ու նաբաթով․
վատաբախտ բլբուլի պես վարդի սիրական չի լինի․
Մանկական ուսումն ունի միլիոնի չափ արժողութիւն․
Ապտակով սնուած տըղեն առանց աստիճան չի լինի։

Ղուրանը ասում է, թէ ջաննաթումը շատ հուրի կայ,
Ինչ Վրաստանին է,ջաննաթին էլ էնքան չի լինի,
Դու, Շիրին, օրը հարիւր քաղցր ու ախորժ բան մտածես
Քո Հայերեն Խաղերը Սայաթի նման չի լինի։

* * * *

"ԱՅԳԵԲԱՆ, ԻՆՉ ԵՍ ԱՍՈՒՄ, ՇԱՄԲԸ ԲՈՒՐԱՍՏԱՆ ՉԻ ԼԻՆԻ"
Ջիվանի (1856-1909)

Ճարտարապետ, ավազի վրա օթեւան չի լինի․
Գայլի ձագը կրթելով ընտանի կենդանի չի լինի․
Ապերախտ մարդուն օրը հազար տեսակ պատիվ անես,
Նա քեզ աշխատակից իբր օգնական չի լինի։

Կայծքարը կարմիր արյունների մեջը ներկես հազար,
Գեղեցիկ գույն առնելով, գիտցիր, կարկեհան չի լինի․
Թութակը սովորելով վարժությունով մի քանի խոսք,
Խոսելով մարդու նման, նա մարդ իսկական չի լինի։

Հիմա էլ հայերու մեջ կան ազգասեր օրիորդներ,
Հազարից մեկը կարծեմ Սանդուխտ ու Շուշան չի լինի․
Աշխարհի բոլոր եղած գրքերը ողջ հավաքես․
Շաղվելով մի գիրք շինես դեռ Ավետարան չի լինի։

Փայլում է արեւի պես ճեմարանը Մոսկվայի մեջ,
Ընդհանուր հայերի մեջ մեկ հատ Լազարյան չի լինի․
Այս դարի մեջն էլ ունինք հայրենասեր իշխանաղունք․
Մեկն էլ ազգը պահող Մուշեղ ու Վահան չի լինի։

Մարդու ծնած երկիրը արքայության չափ քաղցր է,
Ոչ մի տեղ հայրենիքից բարձր աստիճան չի լինի․
Ով Ջիվան, դու երգերուդ թե խառնես էլ մեղր ու շաքար,
Շիրինի ասածներու նման դուրեկան չի լինի։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4696
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՅԱՆՑ (Ազարյանց) 1926-31- ին՝ ՆԳԺԿ Միավորված պետ. քաղվարչության բաժանմունքի պետ, 1931-32-ին՝ հրկուտսկում լիազոր ներկայացուցիչ, հատուկ բաժնի բաժանմունքի պետ: 1932-34-ին և 1936-37-ին կր Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott