ՇԵՐ (Cher) - Շերլին Լապիեր Սարդսյան
 
		Կինոաստղ, երգչուհի: 
ծնվ. Մայիս 20, 1946
Հայ հոր (ֆերմեր Ջոն Սարգսյան) և ֆրանս-հնդկացիական ծագումով մոր (դերասանուհի Ջորջիա Հոլթ) զավակ: 
Ամուսնանալով երգիչ Սանի Բոնոյի հետ կազմել են «Շեր էնդ Սանի» ռոք երկյակը, թողարկել ձայնասկավառակներ: 
1970-ականների սկզբից բաժանվել է ամուսնուց, միայնակ հարթել իր ուղին շոու-բիզնեսում դառնալով Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից և երգչուհիներից:
Նկարահանվել է «Ողջախոհություն», «Սիլքվուդի գաղտնիքը», «Կասկածյալը», «Դիմակ», «Իսթուիքի վհուկները», «Լուսնոտը» (այս ֆիլմում Լորետայի դերակատարման համար 1988-ին արժանացել է «Օսքար» մրցանակի): «Երկու հավերժահարս», «Թեյ Մուսոլինիի հետ» եւ այլ կինոնկարներում: 
Լույս է ընծայել «Միշտ լավ կազմվածքով» գիրքը:
Մշտապես համաշխարհային մամուլի ուշագրության կենտրոնում է, նրա անվան շուրջ տարածվել են բազմաթիվ սկանդալային լուրեր: 
Ունի երկու զավակ Չեսթիթի (երգչուհի) և Էլիա Բլյուր: 
1993-ին բարեգործական առաքելությամբ եղել է Հայաստանում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
 
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
 
	 
	 
 

 
			 



 
				  
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 