ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ (ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ) ԳԵՎՈՐԳԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Բանասեր, Պատմաբան
Բնակավայրը` Բելգիա

Պատմաբան,
բյուզանդագետ,
բանասեր:

Ծնվ. 10.01.1871թ., գ.Բռնակոթ (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում):
Մահ. 27.01.1942թ., Բրյուսել:

Բանասիության դ-ր, պրոֆ. (1916):

Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների և պատմաբանասիր. ֆակ-ները(1899):

Դասախոսել է նույն համալսարանում, պրիվատ-դոցենտ` 1909-ից:

1916-17-ին մասնակցել է Վանի, Մուշի և Էրզրումի հնագիտ. արշվախմբերի աշխատանքներին:
1920-ից ապրել է Լոնդոնում, Փարիզում:

1931-42-ին` դասավանդել է Բրյուսելի համալսարանում` միաժամանակ ղեկավարելով տեղի հայագիտության ամբիոնը:

Ն. Ադոնցի շուրջ 100 գիտ. աշխատություններ վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին ("Պատմական ուսումնասիրություններ", 1948), հայ-հուն. բանասիրությանը ("Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները", 1915.ռուս.):

"Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում" (1908, ռուս., հայ. հրտ.` 1987) կոթողային մենագրությունում հետազոտել է Հայաստանի պատմաշխարհագրական և հաս-քաղ. կառուցվածքին, հայ-բյուզ. հարաբերություններին, նախարար. տոհմերին առընչվող խնդիրներ, առաջին անգամ գիտականորեն վերլուծել հայկ. ավատատիրության, հայ գյուղացիության հարցերը:

Հատուկ քննության առարկա է դարձրել հայ գյուղացիության պատմությունը ("Հայ հին շինականությունը", 1927):

Արժեքավոր են Ն. Ադոնցի աղբյուրագիտ. և բանասիր. ուսումնասիրությունները` նվիրված Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդին:

1930-ական թթ. վերջին Ն. Ադոնցը ձեռնարկել է շարադրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը լույս է տեսել ֆրանսերեն (1946) և հայերեն (1972):

Զբաղվել է նաև գրականագիտությամբ:

Հայ հաս-քաղ. հարցերում ունեցել է ազգ-պահպանող. կողմնորոշում, կողմնակից է եղել խաղաղ զարգացմանը, լուսավորությանը` առանց քաղ. ցնցումների:

"Քաղաքական հոսանքները հին Հայաստանում" (1927) աշխատության մեջ Ն. Ադոնցը հին Հայաստանի պատմության հիմն. շարժիչ ուժը համարել է ազնվականությունը:

Ն. Ադոնցը անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության զարգացման հարցերին ("Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում"),1902, "Հայ ծաթերի ծագման մասին", 1911, ռուս., "Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ", 2003 ևն):

"Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը" (ֆրանս., 1936) երկում Ա. վերլուծել է Աստվածաշնչի հայ. թարգմանության գրական-գեղարվեստական արժեքները:

Ն. Ադոնցի` Հայկական հարցի վերաբերյալ հոդվածները լույս են տեսել "Հայկական հարց" ընդհանուր խորագրով (1999):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3397
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ ՄԿՐՏՉԻ Դերասան, ռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (1967): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott