ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՊՈՂՈՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրականագետ, Կուսակցական գործիչ, Մանկավարժ
Բնակավայրը` Հայաստան

Հաս-քաղ. գործիչ, գրականագետ, մանկավարժ:
ՀՀԴ կուսակցության անդամ:

Ծնվ. 24.03.1873թ., Թիֆլիս:
Մահ. 15.08.1947թ., Բեյրութ:

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:

Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսարաններում:

Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր:

Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով:

ՀՀ խորհրդարանի (1918-20) անդամ:

1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար:

Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ:

Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների:

Ռուսական հեղափոխության դեմոկրատների գեղագիտական հետևորդ էր:

Այս դիրքերից էլ արծածել է հայ և ռուսական գրականությունների,
հայոց լեզվի բազմազան խնդիրներ («Բանասէրի յուշագիրը», 1937-38, «Գրական-քննադատական երկեր», 1959, «Սայաթ-Նովայի հետ», 1966, «Պատմութիւն հայոց գրականութեան», 1944, «Ամբող-ջական երկեր», հ. 1-4, 1959-1970):

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921-ին, Նիոկոլ Աղբալյանը նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման:

1930-ից ցկյանս բնակվել է Բեյրութում, եղել Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը:

Երևանում 1991-ից գործում է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանող, միությունը, Աղբալյանի անունով է կոչվել № 19 միջնակարգ դպրոցը, արտերկրում՝ ՀՀԴ ակումբներ:

Գրկ. Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումէն, Կւսհիրե, 1949, Էշ 265-284: Անանյւսն Գ„ Նիկոլ Աղբալյան (կյանքը Ա գրական-հրապւսրակախո- սականգործունեությունը),Ե.,2002:Խաչիկյան Յա., Գեղագիտության հարցերը Նիկոլ Ադբալյանի աշխատություններում, Ե.,2003:Պետրոսյան Ա.,ՆիկոլԱղ- բալյան. գրականագիտական հայացքները, Ե., 2005:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3163
Կարծիքներ և մեկնաբանություններ
Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott