MOVSES XORENACI / ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

Պատմահայր , Քերթողահայր

Ծնվ. մոտ 410թ., գ. Խորնի կամ Խորոնք (Տուրուբերան նահանգի Տարոն գավառ):

Մահ. մոտ 490թ., միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան:

Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մամբրե Վերծանողի եղբայրը:

Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում (մոտ 430-440), հմտացել քերթողական արվեստի, ճարտասանության, քերականագիտության մեջ, կատարելագործել հունարենի իմացությունը:

Ուսուցիչների մահից հետո վերադարձել է հայրենիք (մոտ 440), կատարել է թարգմանություններ, գրել երկեր:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻն Գյուտ Ա Արահեզացու կողմից նշանակվել է Բագրնանդի թեմակալ առաջնորդ:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑու գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրատունու պատվերով (մոտ 480-ին): Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից. 1-ինում տրված է հայ ժողովրդի ծննդաբանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորի և նրա սերունդների պատմությունը, 2-րդը սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության համառոտ հիշատակությամբ, ընդգրկում է Հայաստանում Արշակունյաց արքայատան հաստատման, հայ-հռոմեական պատերազմների, քրիստոնեության ընդունման և այլ անցքերի պատմությունը, 3-րդում զետեղված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի բաժանման, Արշակունյաց անկման (428) պատմությունը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻն տվել է հայ ժողովրդի հին պատմության այն պարբերացումը, որն, ըստ էության, ընկած է արդի հայագիտության ընդունած գիտության պարբերացման հիմքում:

Որդեգրելով «Առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ» սկզբունքը՝ հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը՝ 2-րդ և 3-րդ գրքերը համալրելով ժամանակագրական կուռ ցանկով:

Պատմության մեջ ընդգրկվել են թե՛ Հայոց արքաների ու կաթողիկոսների և թե՛ Պարսկաստանի ու Հռոմի գահակալների իշխանության տարիները:

«Պատմութիւն Հայոց»-ը շուրջ 1400 տարի եղել է դասագիրք, միաժամանակ՝ օրինակ և չափանիշ միջնադարյան հայ բոլոր պատմագիրների համար:

Անգնահատելի են Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների, քաղաքական պատմության, տնտեսական, հասարակական ու պետական կառուցվածքի, հեթանոս, կրոնի տարբեր շերտերի, նաև հավաստի և արժեքավոր տեղեկությունները Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻն օգտագործել է տարաբնույթ՝ օտար և հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ:

Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի (մ.թ.ա. XII - VII դդ. միջև), Հերոդոտոսի (մ.թ.ա. V դ.), Մանեթոնի (մ.թ.ա. Ill դ.), Հովսեփոս Փլավիոսի (մ.թ. I դ.), Հուլիոս Ափրիկանոսի (III դ.), Եվսեբիոս Կեսարացու (III դ.) և այլոց երկեր:
Նախամաշտոցյան մատենագրական սկզբնաղբյուրներից օգտագործել է Մար Աբաս Կատինայի (մ.թ.ա. II դ.) մատյանը, «Մեհենական պատմությունները», որոնց հեղինակներն են Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I-II դդ.) և ասորական գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դ.), ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը, որի հեղինակին ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻն չի հիշատակում:

Մաշտոցատառ մատենագրական աղբյուրներն են Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերը, վավերագրական սկզբնաղբյուրները՝ Գահնամակը և Հայաստանում եղած այլալեզու վիմագրությունները:

Բանավոր աղբյուրներն են ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ ժողովրդական բանահյուսության նմուշները՝ վիպասանների երգեր, թվելյաց երգեր, զրույցներ և այլն (օրինակ՝ «Արտաշես Ա Սաթենիկ», «Վահագնի երգը», «Տիգրան և Աժդահակ»), որոնք վկայում են «Սասնա ծռերից» շատ աոաջ հայկական էպոսի և վիպերգերի գոյությունը, պատմաավանդական բնույթի ստեղծագործությունները, նախարար, տոհ- (գործ. Հ. Ռուխկյանի) ծագմտև ու դրանց ականավոր ներկայացուցիչների շուրջ հյուսված ասքերը (Մամիկոնյան, Կամսարական տոհմերի ծագման մասին ավանդությունները ևն):

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑու համար նյութական աղբյուր են ծառայել իր նկարագրած քաղաքները, բնակավայրերը, լեզվական աղբյուրներ՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք նա ստուգաբանել է ու մեկնաբանել՝ դրանց մեջ որոնելով պատմական իրադարձությունների արձագանքները:

Երկն առաջին անգամ հրատարակվել է Ամստերդամում (1695), առաջինը աշխարհաբար է թարգմանել ու հրատարակել Խորեն Ստեփանեն (ՍՊբ, 1889):

Աշխարհաբար նոր և գիտական թարգմանությունը Ա. Մալխասյանցինն է (1940):

«Պատմութիւն Հայոց»-ը դուրս է եկել ազգային պատմության շրջանակներից և դարձել համաշխարհային պատմագիտության մտքի նշանավոր կոթողներից:

Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն (4 անգամ), ֆրանսերեն(4), լատիներեն (2), իտալերեն (2), գերմաներեն, հունգարերեն, անգլերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հատվածաբար՝ 20 այլ լեզուներով:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑու անձի ու գործի վերաբերյալ լույս է տեսել շուրջ 3 հզ. ուսումնասիրություն:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑու դավանաբանական աշխատությունները զգալիորեն նպաստել են հայ աստվածաբանության մտքի զարգացմանը:

Նշանակալի են «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորա», «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» Երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ», «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «ճառ») ներբողները, ինչպես նաև փիլիսոփայական-դավանաբանական մի քանի երկասիրություններ:

Թարգմանություններից (հուն.) առավել արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը:

Վաղ շրջանի գործերից է համարվում «Գիրք պիտոյից»-ը (1796, 1993, ռուս, թրգմ.՝ 2000):

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑուն է վերագրվում «Աշխարհացոց»-ի (1881) բնագիրը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻն նաև նշանավոր երաժիշտ-բանւաստեղծ է և շարականագիր:

Առավելապես հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական, քնար, ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգ, շունչը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑու անունով մեզ հասած երգասացություններում կան կցուրդ-ներ, ավետիսներ, մեծարժեք են Աստվածամորն ուղղված «Մեծացուսցէ» 161 կոչված (57) ձոներգերը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻու անունով Երևանում և այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհեր, կանգնեցվել են նրա արձանները (ԵՊՀ-ի և Մատենադարանի առջև):

1993-ին սահմանվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալ:

Երկեր.
Մատենագրութիւնք, 2-րդ հրտ., Վնտ., 1865:
Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի եւ պատկերի նորա (քննական բնագիրը՝ Թ. Տասնապետյանի), Անթիլիաս, 1994: Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ եւ Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց, Անթիլիաս, 1995 (քննական բնագիրը՝ Թ. Տասնապետյանի):
Հայոց պատմություն, Ե., 1997:
Աստուածաբանական երկեր, Ե., 2001:

Գրակ.
Կոնիբեր Ֆ., Մովսէս Խորենացու ժամանակի մասին, ՀԱ, 1902:
Հրանտ Արմեն, Պատմութիւն Խորէնւսցիի քննադատութեան, Երուսաղեմ, 1954:
Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968:
Սարգսյան Գ., Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը », Ե., 1991:
Թահմիգյան Ն., Մովսես Խորենացին և հայ հին ու վաղ միջնադարյան Երգարվեստը, «Էջմիածին», 1979, № 5-6:
Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացու մատենագիտությունը, Ե., 1991:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 40843
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott