MKRTICH AVGERYAN HAYRAPETI / ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Լեզվաբան/թարգմանիչ
Բնակավայրը` Իտալիա

Լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան, թարգմանիչ:

Ծնվ. 11.11.1762թ., Անկարա:
Մահ. 03.03.1854թ., Վենետիկ:

Հ. Հ. Ավգերյանի եղբայրը:
Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1786):
Եղել է Մխիթարյան միաբանության խորհրդական, ընդհանուր աթոռակալ:
ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆի առավել հայտնի երկերից է «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1-12, 1810-15) աշխատությունը, որտեղ ամփոփված և լուսաբանված է «սրբերի կյանքը», տրված են բանասիր. վերլուծություններ և ճշգրտումներ:
ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆի գլուխգործոցը «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարանն» է (հ. 1-2, 1836-37, համահեղինակ):
ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆը կազմել և խմբագրել է է - ֆ տառերի բառացանկը և հոդվածները, գրել է առաջաբանը և հավելվածը, անդրադարձել բառերի ստուգաբանությանը:
Համառոտելով «Նոր հայկազեան բառարանը»՝ կազմել է «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846) ձեռնարկը:
Լատիներենից գրաբար է թարգմանել լատին եկեղեցու հայրերի և վարդապետների գործեր, հայից լատ.՝ Հայ եկեղեցու հայրերի երկեր:
Թարգմանություններից են Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց» (1842), Սենեկայի «ճառք իմաստասիրականք» (1849) և այլ երկեր:
Գրաբարից լատ. է թարգմանել Փիլոն Եբրայեցու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (մաս 1-2, 1818), որոնց հուն, բնագրերը կորած են:
ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆը գրել է կրոնաբարոյախոս. բնույթի չափածո և արձակ երկեր: ՄԿՐՏԻՉ ԱՎԳԵՐՅԱՆը որոշ աշխատություններ («Բարի խորհուրդներ», 1809, «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան», 1810) գրված են արևմտահայ.:
Երկ.
Քրիստոնէական վարդապետութիւն ոտանատրեալ առ հեշտին մտառութիւն համբակաց ..., Վնտ., 1805: Աղօթագիրք կարճառօտ, Վնտ., 1832: Նուէր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ., 1832:
Գրակ.
Հանգիստ հօր վարդապետի Մխիթարեան Աւգերեան հ. Մկրտչի, «Բազմավեպ», 1854, № 5: Մխիթարեան յոբելեան, Վնտ., 1901, էջ 101-108: Աղա յան է., Հայ լեզվաբանության պատմություն, Ե., 1958: Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968, էջ 121-133:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1666
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐԱԲՈ - ՍՏԵՓԱՆՈՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ԱՌԱՋԻՆ ՖԻԴԱՅԻՆԵՐԻՑ (1880-ական թթ.): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott