ՄԻՔԱՅԵԼ ՉԱՅԼԱԽՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ
Բույսերի ֆիզիոլոգ: 
Կենսբ. գիտ. դ-ր (1940), պրոֆ. (1943), ԽՍՀՄ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1971): 
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967):
Ծնվ. 08(21).03.1902թ., Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում):
Մահ. 30.11.1991թ., Մոսկվա:
Գ. Ք. Չայլախյանի եղբայրը, Լ. Մ. Չայլախյանի հայրը: 
Ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը (1926): 
1926-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի ԳՀԻ-ում, 
1935-91-ին՝ բույսերի աճեցման ու զարգացման լաբորատորիայի վարիչ, 
ԵՊՀ բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, 
1941-48-ին, միաժամանակ՝ ՀԳԻ մանրէաբանության ամբիոնների վարիչ: 
Աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտում, որտեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է (1942) բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա: 
Աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի անհատական զարգացման հիմնական օրինաչափություններին: 
Բույսերի զարգացման ու ծաղկման հորմոնային տեսության հիմնադիրն է: 
Մշակել է բույսերի աճումն ու ծաղկումը բուսական հորմոններով կարգավորելու, աճման խթանիչներով բերքատվությունը բարձրացնելու եղանակներ: 
ՄԻՔԱՅԵԼ ՉԱՅԼԱԽՅԱՆը պարզել է, որ բացի հորմոնային խթանիչներից, բույսերի ծաղկման կարգավորմանը մասնակցում են նաև արգելակող նյութեր (ինհիբիտորներ): 
Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, 
Գերմանիայի Ռոստոկյւսն համալսարանի պատվավոր դոկտոր (1969): 
Երկեր. 
Гормональная теория развития растений, М.-Л., 1937; 
Основные закономерности онтогенеза высших растений, М., 1958; 
Факторы генеративного развития растений, М., 1964.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU