ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ ԴԱՎԹԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Ճարտարապետ
Բնակավայրը` Հայաստան

Ճարտարապետ:
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1959):
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968):

Ծնվ. 09.11.1899թ., Թիֆլիս:
Մահ. 29.10.1971թ., Երևան:

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1918):

1921-ին ընդունվել է Մոսկվայի Վխուտեմասը, ավարտել Վխուտեինը (1929):

1916-ին Անիում Նիկողայոս Մառի ցուցումներով պատճենահանել է Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարները:

Մասնակցել է Հայ արվեստագետների միության Թիֆլիսում կազմակերպված առաջին (1917) և Երկրորդ (1919) ցուցահանդեսներին:

Կ. Ա. Հալաբյանի հետ 1924թ-ին Երևանում ձևավորել է բեմադրություններ [Լունաչարսկու «Կարմիր դիմակ», Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների ներկայացումները Հայաստանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.)], կատարել թարգմանություններ (Պլեխանովի «Գեղարվեստը և հասարակական կյանքը», և այլն):

1929- 1932թթ-ին՝ Մոսկվայում ՎՕՊՐԱ-ի, Երևանում՝ ՕՊՐԱ-ի հիմնադիր անդամներից:

1930-35թթ-ին եղել է Երևանի շինարարական (այժմ՝ ԵՊՃՇՀ) ինստիտուտի առաջին տնօրենը, 1932-37թթ-ին, միաժամանակ՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար (Գ.Բ. Քոչարի հետ),
1954-ից՝ Երքաղխորհրդի գործկոմի,
1958- 1970-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետական հատակագծային արվեստանոցների ղեկավար,
1957- 1971-ին՝ Ս. Էջմիածնի Մայր աթոռի ճարտարա-շինարարական հանձնաժողովի նախագահ:

Կազմել է բարդ ռելիեֆի վրա տեղադրված Կապանի (1930, նաև Բանավանի կառուցապատումը), Նորավանի, Սիսիանի, Տաթևի, Շինուհայրի, Վանաձորի (1929-30 և 1934-37), Գյումրիի (1932-37) գլխավոր հատակագծերը:

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են Կառուցողների ակումբը (1928-29, այժմ՝ Ռուսական թատրոն և Ֆիզկուլտուտարյի կոմիտե), Պետապի տունը (1930), Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-32), Կենար. հանրախանութը (1936-37), Գրապալատի համալիրը (1935-40, շին. ավարտվել է 1960-ին), Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-65) և այլն:

1939-ին պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հս., որտեղ մինչև 1954թ-ը Գ. Բ. Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը:

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-69), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-68) նախագծերը, 1 մլն բնակչի համար գլխ. հատակագիծը (1971):

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1706
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott