MIQAYEL KYURCHYAN SAHAKI / ՄԻՔԱՅԵԼ ԿՅՈՒՐՃՅԱՆ ՍԱՀԱԿԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող, Հրապարակախոս
Բնակավայրը` Եգիպտոս

Գրող, թարգմանիչ, հրապարակախոս, քննադատ:

Ծնվ. 1879թ., Կ. Պոլիս:
Մահ. 03.07.1965թ., Կահիրե:

Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1895):
1896-1905-ին՝ Ալեքսանդրիայի դատարանների քարտուղար,
1905-35-ին աշխատել է տեղի օսմանյան բանակում:
1905-ին Վ. Գ. Թեքեյանի հետ հիմնել է «Շիրակ» գրական հանդեսը, հիմնադրել եգիպտահայ «Արև» թերթը (1920-23-ին՝ խմբագիր):

Գրականություն է մտել «Մարտիկ աղա» (1898-99, Լոնդոնի «Նոր կյանք» հանդես, Պարույր ծածկանունով) երգիծավեպով:

ՄԻՔԱՅԵԼ ԿՅՈՒՐՃՅԱՆի լավագույն գործերից է Ե.Խ. Օտյանի համահեղինակությամբ գրած «Ֆրանկո-թուրքական պատերազմ» (հրտ.՝ 1909) կատակերգությունը, որն առաջին անգամ բեմադրվել է 1903-ին Ալեքսանդրիա- յում, 1962-ից՝ Երևանում՝ «Չարշըլը Արթին աղա» վերնագրով:

Ե. Օտյանի մահից հետո ՄԻՔԱՅԵԼ ԿՅՈՒՐՃՅԱՆի գրել է կատակերգության 2-րդ մասը՝ «Քսան տարի ետք կամ Ֆրանկո-թուրքական պատերազմը կըշարունակուի» (1961):

Օտյանի հետ 1908-ին գրել է «Հերոսախաղ» (1928) զավեշտը, Տ.Խ. Կամսարականիհետ՝ «Փրկանք» դրաման:
Սոցիալ. հնչողությամբ աչքի է ընկնում «Հրաշքի մը պատմութիւնը» պատմվածքը:

ՄԻՔԱՅԵԼ ԿՅՈՒՐՃՅԱՆը հեղինակ է նաև «Ի խորոց սրտի խոսք ընդ պաշտելույն» (1960) բանաստեղծությունների ժողովածուների, «Անունին գիշերը», «Նոր լաթ», «Ընտանիք մը» և այլ նորավեպերի, «Տուրքը» դրամայի, «Սուտը իրաւ, իրաւը խելոք» վիպակի, բազմաթիվ հրապարակախոս, հոդվածների, ժամանակագրությունների, գրախոսությունների:

Կատարել է թարգմանություններ:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 945
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱԴՈԼՖ ՄԱՆԹԱՇՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ Ֆիզքիմիկոս: Քիմ. գիտ. դ-ր (1974), պրոֆ. (1976), ՀՀ ԳԱԱ ակտդ. (1994, թղթ. անդամ՝ 1990-ից): ՀՀ գիտ. վաստ. գործիչ (2003): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott