MANUK ABEXYAN / ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրականագետ
Բնակավայրը` Հայաստան

Բանասեր, բանագետ, լեզվաբան, գրականագետ։

Ծնվ. 17.03.1865թ., գ. Աստապատ
Մահ. 25.09.1944թ., Երևան:

Փիլիսեփայական (1898) և բանասիրական (1935) գիտությունների դոկտոր։ Պրոֆ. (1926)։
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։
Գիտությունների վաստակավոր գործիչ (1935)։

Մ.Մ. և Ա.Մ. Աբեղյանների հայրը։

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-85), Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում (1893-98)։

Աբեղյանը եղել է Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից, 1923-25-ին` պատմագր. ֆակ-ի դեկան, ամբիոնի վարիչ։

Նրա անվան հետ է կապվում դաս. հայագիտության նոր փուլի զարգացումը։

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆն հայ նոր բանագիտության հիմնադիրն է։

1886-ին գրառել է «Սասնա ծռեր» հերոսավեպի մոկաց նոր տարբերակը («Դաւիթ եւ Մհեր», 1889) և կատարել առաջին մասնագիտական հետազոտությունը («Ազգային վէպ», 1889-90)։

Հետագայում վեպի նորանոր գրառումների հիման վրա ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը («Հայ ժողովրդական վէպը», 1908)։

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆը վերականգնել է հայ հին առասպելաբանության և ժողովրդական հավատալիքների ամբողջական համակարգը և հիմք դրել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությանը («Հայ ժողովրդական հաւատալիքը», «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու Հայոց պատմութեան մէջ», 1899)։

Հիշյալ աշխատությունների հիման վրա ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆը գրել է «Հայ վիպական բանահյուսություն» (հրտ.` 1966, «Երկեր», հ. 1) հիմնարար ուսումնասիրությունը։

Մշակել է հայ հին ու նոր քնարերգական բանահյուսության գիտական տեսությունը, սկզբնավորել հայ բանահյուսության գիտական տեքստաբանությունը։

Կ. Մելիք-Օհանջանյանի աշխատասիրությամբ իրագործել է «Սասնա ծռեր» հերոսավեպի պատումների գիտական հրատարակչությունը (հ. 1-2, 1936-51), Ա. Ղանալանյանի և Գ. Աբովի աշխատակցությամբ կազմել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիբը (1939), կազմել և հրատարակել է հայկական խաղիկների («ժողովրդական խաղիկներ», 1940) և միջնադարյան հայրենների («Գուսանական ժողովրդական տաղեր», 1940) գիտական համահավաք բնագիրը։

Անդրադարձել է հայ գրականության սկզբնավորմանը, հայ գրակ-գեղարվեստական մտքի ու դպրության զարգացմանը, պատմությանը («Հայոց հին գրականության պատմությունը» (հ. 1-2, 1944-46))։

1910-ական թթ-ից ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայոց լեզվի տաղաչափություն», 1933)։

Մեծ է ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆի ներդրումը հայոց լեզվի, մասնավորապես արևելահայերենի գիտական ուսումնասիրության բնագավառում («Աշխարհաբարի շարահյուսություն», 1912, «Հայոց լեզվի տեսություն», 1931)։

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆը հայերենի նոր ուղղագրության հիմնադիրն է։

Զբաղվել է նշանավոր գրակական հուշարձանների գիտական հրատարակությամբ։

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և Երևանի թիվ 3 դպրոցը։

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9076
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=134855419063176537_manuk_abeghyan_1.jpg

    Բանասեր, բանագետ, լեզվաբան, գրականագետ։

    ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott