XUKAS INCHICHYAN (MIQAYELYAN) / ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆ (ՄԻՔԱՅԵԼՅԱՆ)

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական
Բնակավայրը` Իտալիա

Աշխարհագետ,
պատմաբան,
բանասեր,
ազգագրագետ:

Ծնվ. 1758թ., Կ. Պոլիս:
Մահ. 1833թ., Վենետիկ:

Կրթությունն ստացել է Վենետիկի Ս. Ղազար կղզու վանքում:

1779-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ:

ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆը մասնակցել է Ս. Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» 11-հատորանոց աշխատության ստեղծմանը:

«Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822) աշխատության մեջ հայ և օտար աղբյուրների հիման վրա տվել է Մեծ Հայքի նահանգների ու գավառների պատմաաշխարհագրական բնութագիրը, ստուգաբանել, ճշգրտել բազմաթիվ տեղանուններ:

«Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատոր աշխատությունում ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆը ներկայացրել է հին Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, ազգագրությունը, տնտեսական և մշակութային կյանքը:

«Ամարանոց Բիւզանդեան» (1797) աշխատության մեջ տրված է Բոսֆորի և Դարդանելի նեղուցների աշխարհագրական բնութագիրը՝ ջրային հոսանքները, երկրբանական պատմությունը:

ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆն գրել է (աշխարհաբար) 8-հատորանոց «Դարապատում» (1824-28) աշխատությունը, որն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսի պատմական անցքերը, իսկ վերջին երկու հատորները նվիրված են գիտության ու արվեստի զարգացման պատմությանը, խոշոր մտածողների, արվեստագետների, եկեղեցական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը:

1799-1802-ին ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆը հրատարակել է կրոնաքաղաքական և բանասիրական «Տարեգրութիւն»,

1803-20-ին՝ «Եղանակ բյուզանդեան» տարեգրքերը:

1812-ին ՂՈՒԿԱՍ ԻՆՃԻՃՅԱՆը հիմնել է Արշարունյաց ընկերություն գրական-հասարակական կազմակերպությունը, «Դիտակ Բյուզանդեան» շաբաթաթերթը (1812-16), գրել է նաև «Տեսութիւն համառօտ հին եւ նոր աշխարհագրութեան» (1791), «Աղօթք հարկաւորք» (1822), «Վարք սրբոց» (1832) գործերը, եվրոպական լեզուներից կատարել մի շարք թարգմանություններ:

Գրակ.
Սարգիսյան Բ., Երկհարիւրամեայ գրական գործունեութիւն... Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905:
Կարինյան Ա., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ.2, Ե., 1960:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2030
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ (Ֆրունզիկ) ՄՈՒՇԵՂԻ Դերասան: ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980), ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott