ՀՈՎՍԵՓ ԳԱԹԸՐՃՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Կրթական գործիչ, Կրթական-մշակութային գործիչ, Կրոնական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ավազանի անունը՝ Ավետիք:

Ծնվ. 19.02.1820թ., Կ. Պոլիս:
Մահ. 09.01.1882թ., Կ. Պոլիս:

Պատմաբան, աստվածաբան, թարգմանիչ, լեզվաբան:
Մխիթարյան միաբանության անդամ (1838), քահանա (1841):

Ուսանել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում (1828-33) Վիեննայի Մխիթարյան դպրոցում (1833-38):
1861-ից՝ Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանի վերատեսուչ:
Հեղինակ է «Տիեզերական պատմութիւն...» (հ. 1-2, 1849-52), «Հիմնական տարբերութիւն կաթուղիկե եւ էջմիածնական դաւանութեանց...» (1864), «Հանգանակ հաւատոյ...» (1891) աշխատությունների, թարգմանել է Քսենոփոևի, Կիկերոնի և այլ անտիկ հեղինակների երկերից:

Ա. Գ. Գարագաշյանի և Ղ. Հովնանյանի հետ ՀՈՎՍԵՓ ԳԱԹԸՐՃՅԱՆի կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ կյանքի է կոչել դասական հայերենը՝ մաքրված օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից:

Ըստ ՀՈՎՍԵՓ ԳԱԹԸՐՃՅԱՆի՝ հայերենը ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ նախաքրիստ. («Պատմութիւն մատենագրութեան հայոց», 1851) և հետքրիստ., որոնք իրենց հերթին ունեցել են մի քանի փուլեր:
ՀՈՎՍԵՓ ԳԱԹԸՐՃՅԱՆ հայերենը համարել է հնդեվրոպ. նախալեզվի հնդիրան. լեզվախմբի իրան, մի ճյուղ:

Գրակ.
Ակինյան Ն., Դասական հայերէնն եւ վիեննական մխիթարեան դպրոցը, Վնե., 1932:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1414
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ Գրող, հրապարակախոս: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott