HOVHANNES CHEQIJYAN HARUTYUNI / ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Խմբավար(Դերիժոր)
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

Խմբավար, դիրիժոր, երաժշտական, հասարակական գործիչ:
ՀՀ (1967), ԽՍՀՄ (1978) ժողովրդական արտիստ: Պրոֆ. (1982):

Ծնվ. 23.12.1928թ., Ստամբուլ:

Ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան (1951) և բարձրագույն բաժինը (1961), կատարելագործվել Փարիզի «էքոլ նորմալ դը մյուզիք»-ում:
1947-ին Ստամբուլում ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբ,
1957-ին կազմակերպել. «Չեքիջյան» հայկական երգչախումբը,
1958-61-ին՝ Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և պետական երգչախմբի գլխ. դիրիժոր:
1961-ին հայրենադարձել է:
1961-ից՝ Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխ. դիրիժոր,
1982-87-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար:
1975-ից դասավանդում է կոնսերվատորիայում:
Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, ղեկավարել է աշխարհի 54 սիմֆ. նվագախմբեր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆը վոկալ-սիմֆոնիկ երկերի հեղինակ է:
Երևանի պատվավոր քաղաքացի է (2001):
Պարգևատրվել է ՀԽՍՀ (1970), ԽՍՀՄ (1975) Պետ. մրցանակներով:
ՀՀ Մովսես հյորենացու մեդալով (1996):
Էկոլոգիական միջազգային ակադեմիայի անդամ (2001):

* * * *

«...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»:
Հովհաննես Չեքիջյան

* * * *

«Դիրիժոր պետք է ծնվել: Դա կարելի է ասել Չեքիջյանի երաժշտական ճակատագրի մասին. նա ծնվել է դիրիժոր»:
Գենադի Ռոժդեստվենսկի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր

Գրակ.
Դավթյան Ս., Հովհաննես Չեքիջյան. արվեստագետն ու քաղաքացին, Ե., 2000:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3763
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135624420470141948_hovanes_chekijyan.jpg

    Խմբավար

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135624420478640368_hovanes_chekijyan_1.jpg

    Խմբավար

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13562442048708812_hovanes_chekijyan_3.jpg

    Խմբավար

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13562442049808319_hovanes_chekijyan_4.jpg

    Խմբավար

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=135624420421934097_hovanes_chekijyan_5.jpg

    Խմբավար

    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott