HAYK BJSHKYAN DIMITRII / ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ ԴԻՄԻՏՐԻԻ
Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, 
խորհրդ. զորահրամանատար, ռազմական տեսաբան, պրոֆ. (1933): 
1903-ից՝ ՍԴՀԿ, 
1918-ից՝ ՌԿ(բ)Կ անդամ:
Ծնվ. 18.02.1887թ., Թավրիզ (Իրան):
Մահ. 11.12.1937թ.,:
 
Սովորել է ծննդավայրի Արամյան, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում: 
Ավարտել է Թիֆլիսի հայկական ջոկատների հրամանատարների և սպաների (1916), 
ԲԳԿԲ բարձրագույն հրամկազմի (1920-22) դասընթացները, 
Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադ. (1927): 
Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ մտել է Հայկական կամավոր, շարժման մեջ. եղել է հեծյալ վաշտի, ապա՝ 6-րդ կամավոր, ջոկատի հրամանատար: 
Մասնակցել է Էրզրումի, Խլաթի, Մուշի կռիվներին: 
1916-ին նշանակվել է հայկական պահեստային մարտական ջոկատների պետ:
ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ գործուն մասնակցություն է ունեցել Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին (1918-20): 
1918-ի հուլիսին եղել է Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սիմբիրսկի համահազիա) պետ: 
1918-ի դեկտ. 26-ին ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆը նշանակվել է Արլ. ռազմաճակատի 1-ին բանակի հրամանատար, մասնակցել Կոլչակի զորքերի դեմ մարտերին: 
1919-ի օգոստ-սեպտեմբերին Հվ. ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգ. դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատի 1-ին կովկասյան հեծյալ դիվիզիայի, 
1920-ի մարտից՝ 2-րդ կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատար, 
կռվել է Դենիկինի զորքերի դեմ: 
1920-ի հուլիսից՝ 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար Արմ. ռազմաճակատում: 
1922-23-ին՝ ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմ, հանրապետության ռազմ, կոմիսար: 
1923-ի մայիսից՝ Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար-կոմիսար, 
1924-ի հոկտեմբերից՝ այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար: 1927-32-ին՝ Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի ռազմական արվ-ի պատմության ամբիոնի վարիչ, 
1933-ից՝ Ն. Ժուկովսկու անվ. ռազմաօդայիև ակադ-ի պատերազմների պատմության և ռազմական արվ-ի ամբիոնի վարիչ: 
Գրել է ռազմագիտ. աշխատություններ:
ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆ ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելոռուսիայի կենտգործկոմների կազմում: Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել, հետմահու արդարացվել: 
ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցվել Ուլյանովսկում, ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆի բրոնզե արձանը՝ Երևանում (Գայ հուշահամալիր, 1978, ճարտ.՝ Ս. Գուրզադյան, քանդ.՝ Ս. Նազարյան): 
Նրա անունով է կոչվել Երևանի № 129 դպրոցը, սպայի տունը, Հանրապետության փողոցի № 37 շենքի (որտեղ 1922-23-ին աշխատել է) պատին փակցված է հուշատախտակ:
Երկեր. Քաղաքացիական կռիվների բոցերում (պատմւսռազմական հուշերի, ակնարկների և հոդվածների ժող.), 
Ե., 1977: Избр. труды, т. 1—2, Е., 1987-1990.
Գրակ. 
Գայ Դիմիտրիի Գայ (մատենագիտական ցանկ), Ե., 1970: 
ԲՀԱ, 1971, № 2: Հայրապետյան Հ., Լեգենդար Գայ (կյանքը և գործունեությունը), Ե., 1977: Новохатко В. Г., Шесть дней июля, М., 1987. 
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
					        «Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
					        ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ
	
	
 





				  
	
		
		
		
		
		
           	 	 
           	 	 
           	 
 Arian AMU