ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ
 
		
	Երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939): 
Ծնվ. 03(15).12.1893թ., Թիֆլիս:
Մահ. 19.04.1958թ., Երևան: 
Մ.Հ. Հարությունյանի մայրը: 
Ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան (1920): 
1922-32-ին՝ Թիֆլիսի օպերային, 
1932-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների մեներգչուհի: 
1943-51-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1949-ից), 
1949-52-ին՝ Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցի տնօրեն: 
Նրա գեղեցիկ և մաքուր ձայնը հավասարապես է հնչել բոլոր ռեգիստրներում: 
Դերերգերից են՝ Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Ջիլդա, Վիոլետա, Դեզդեմոնա (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Օթելլո»), Ռոզինա (Ռոսսինիի «Անիլյան սափրիչ »), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Բատերֆլայ (Պուչչինիի «Չիո-Չիո-սան»), Լակմե (Դելիբի «Լակմե»), Մարգարիտ Վալուա (Մեյերբերի «Հուգենոտներ»), Անտոնիդա (Գլինկայի «հվան Սուսանին»), Մարո (Փալիաշվիլու «Դաիսի») և այլն: 
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆը հայ վոկալ արվեստի խոշոր վարպետ էր, հայ երգի և ռոմանսի նուրբ մեկնաբան: 
Երգացանկում էին Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ.Մելիքյաևի, Չայկովսկու, Ռիմսկի- Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի ռոմանսներն ու երգերը: 
Պարգևատրվել է 
ԽՍՀՄ Պետ. մրցանակով (1946): 
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆի անունով է կոչվել Երևանի երաժշտական դպրոցներից մեկը: 
Գրակ. 
Գասպարյան Ս., Հայկանուշ Դանիելյան, Ե., 1958:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
| Կիսվել : | 
- 
								ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=135090242771618942_haykanush_danielyan_1_001.jpgԵրգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939):   
- 
								ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=135090242750226424_haykanush_danielyan_2_001.jpgԵրգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939):   
- 
								ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ/image/?type=album&prefix=album&img_id=135090242787115877_haykanush_danielyan_3_001.jpgԵրգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939):   
 
 
 
	 
		
		 
		
		 
		 
           	 	  
           	 	  
           	  Arian AMU
 Arian AMU
           	 