ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Զինվորական գործիչ
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն
Հղումներ` ru.hayazg.info
ru.wikipedia.org

ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող-ղեկապետ (շտուրման), գնդապետ (1958):

Ծնվ. 07.07.1916թ., Մոսկվա:
Մահ. 15.10.2007թ., Երևան:

Ավարտել է Երևանի աերոակումբի հրահանգիչ օդաչուների (1937), Մոսկվայի Աերոֆլոտի (1940) և փորձարկող օդաչուների (1947) օդաչուական դպրոցները:

Մասնակցել է Չին-ճապոնական (1937-38), Ֆիննական (1939-40) և Հայրենական (1941-45) պատերազմներին:

Փորձարկել է Տու-4, Տու-91, Տու-128/80, Տոլ-104, Տու-114, Տոլ-124, Տու-134 առաջին ռեակտիվ մարդատար և ռազմական ինքնաթիռները:

1943թ-ին մասնակցել է ԽՍՀՄ պատվիրակության (Ի. Ստալինի ղեկավարությամբ) փոխադրմանը Թեհրանի կոնֆերանսին:

1956թ-ին Տու-98 ռմբարկու ինքնաթիռով (անձնակազմի հետ) աշխարհում առաջինը հասել է գերձայնային արագության, Տու-104 և Տու-114 ինքնաթիռներով սահմանել է արագության և բարձրության 30 համաշխարհային ռեկորդ:

1950թ-ին, որպես գլխ. ղեկապետ, Տու-4 գերծանր ինքնաթիռով վայրէջք է կատարել Հս. բևեռում, 1959թ-ին Տու-114 ինքնաթիռով Մոսկվայից անվայրէջք թռիչք է կատարել Վաշինգտոն, Նյու Յորք, Պեկին երթուղիներով:

1966-96թթ-ին՝ Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության գլխ. ղեկապետ, պետի տեղակալ:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1157
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

    /image/?type=album&prefix=album&img_id=13530604155245794_konstantin_malkhasyan_1.jpg

    ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող-ղեկապետ (շտուրման), գնդապետ (1958):

    ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

© "5165m" studio
top
top
font
color
bott